logo

Նորություններ

ՀԱՕԿ-ը հյուրընկալել էր բուլղարահայ մարզիկներին
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Օլիմպիական

http://armsport.am/am/news/3/40/7840/
17:21   07.05.2010

Մայիսի 7 –ին  Հայաստանի ազգային օլիմպիական  կոմիտեում հյուրընկալվեցին  բուլղարահայ  մարզական գործիչներ , ծանրամարտից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Բուլղարիայի ազգային հերոս Նորայր Նուրիկյանը, բասկետբոլի նշանավոր մրցավար Արտեմնիկ  Արաբաջյանը և  Բուլղարիայի ու բալկանյան երկրների  բադմինթոնի  ֆեդերացիայի նախագահ  Բյուզանդ Կասաբյանը:

 Հայկական բադմինթոնն  արդեն երկու տասնամյակ  մեծ աջակցություն է ստանում  Բ. Կասաբյանից: Նա ամեն տարի Հայաստանից մարզիկներ է հրավիրում Բուլղարիա` ուսումնամարզական հավաքների և ուղեկցում միջազգային մրցաշարերի: Հայրենասեր մասնագետին  հայկական բադմինթոնում  ունեցած մեծ ծառայությունների  համար   հանձնվեց ՀԱՕԿ –ի նախագահի շնորհակալագիր:

ՀԱՕԿ –ի հավաստագրերով   և  ‘’Հրանտ  Շահինյան ‘’  ոսկե մեդալով  պարգևատրվեցին  Նորայր Նուրիկյանը և  Արտեմնիկ Արաբաջյանը:
ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանին հայ համայնքի և Բուլղարիայի  ազգային օլիմպիական  կոմիտեի կողմից  հանձնվեցին հուշանվերներ:
ՀԱՕկ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից հյուրերին ողջունեց և նրանց ծառայությունները բարձր գնահատականի արժանացրեց ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԱՕԿ –ի մամուլի ծառայություն

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան