logo

Նորություններ

Երևանում կարող են բացվել բադմինթոնի խմբեր
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Օլիմպիական

http://armsport.am/am/news/3/54/10900/
11:27 03.08.2010

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական  համերաշխություն» կազմակերպության  ծրագրի շրջանակներում  նոր նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Հայաստանում իրականցվում է ազգային  մարզական  համակարգի զարգացման  եռափուլ ծրագիր:
Առաջին մասնակիցները եղան Հայաստանի բադմինթոնի մասնագետները: Հուլիսի 15-26-ը Երևանի ,,Կիլիկիա,, մարզասրահում  անցկացված մասնագիտական դասընթացին մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Իջևանի  17 մարզիչ-մանկավարժներ: Հրավիրված էին նաև տարբեր տարիքի 20-ից ավելի մարզիկ-մարզուհիներ:
Տեսագործնական պարապմունքները վարեց միջազգային ֆեդերացիայի մարզաձևի զարգացման տնօրեն Գյունտեր Հուբերը (Գերմանիա):
Ուսումնասիրելով բադմինթոնի ընդհանուր վիճակը Հայաստանում, Գ. Հյուբերը համապատասխան գիտելիքներ հաղորդեց ունկնդիրներին, նրանց ծանոթացրեց մարզաձևի նորություններին և փոփոխություններին:
Սեպտեմբերին նախատեսված է անցկացնել երկրորդ, իսկ դեկտեմբերին 'երրորդ փուլը: Կստուգվեն կատարված աշխատանքները, կքննարկվեն, կշտկվեն բացթողումները, կկազմակերպվեն այցելություններ մարզեր, տեղում բադմինթոնը զարգացնելու համար: Պատասխանատուն Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանն է, իսկ Հյուբերի ընտրությունը կատարել է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացայի պատվավոր նախագահ, բուլղարահայ Բյուզանդ Կասաբյանը:
Ծրագրի ղեկավար,ՀԱՕԿ -ի բաժնի վարիչ Գաբրիել Ղազարյանն ասաց,որ նպատակ կա մայրաքաղաքի մի քանի հանրակրթական դրրոցներում ստեղծել բադմինթոնի խմբեր:Այդ մասին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել տնօրենների հետ: ՀԱՕԿ -ը և Հայաստանի  բադմինթոնի ֆեդերացիան մարզվողներին կապահովեն համապատասխան մարզագույքով և հանդերձանքով: Պարապմունքները կվարեն դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները, ովքեր նույնպես մասնակցեցին նշված դասընթացին:
ՀԱՕԿ-ը աշխատանքներ է տանում նման երկարաժամկետ ծրագրեր իրականացնել նաև մյուս մարզաձևերի համար, - նշեց Գ. Ղազարյանը:

ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան