logo

Նորություններ

Մեկնարկեց տեսագործնական պարապմունքների երրորդ փուլը Գյունտեր Հուբերի (Գերմանիա) մասնակցությամբ

Բադմինթոնի Աջափնյակ կենտրոնում (թիվ 155 դպրոցի մարզադահլիճ) մեկնարկեցին տեսագործնական պարապմունքները միջազգային ֆեդերացիայի մարզաձևի զարգացման տնօրեն Գյունտեր Հուբերի (Գերմանիա) մասնակցությամբ:
2010թ.-ին պարապմունքները թվով երրորդն էին /առաջինն անցկացվել էր հուլիսին, երկրորդը` սեպտեմբերին/, որին ներկա էին ք.Երևանի բադմինթոնի կենտրոնների սաներ, մարզիչ-մանկավարժներ և հյուրեր: Պարապմունքներն անցան բավականին հետաքրքիր ու ջերմ մթնոլորտում, ունկնդիրներին տրվեցին համապատասխան ցուցումներ և գործնական առաջադրանքներ: Մարզումների ժամանակ սաները ձեռք բերեցին նոր գիտելիքներ բադմինթոն մարզաձևի հմտություններն տիրապետելու համար:
Տեսագործնական պարապմունքները և մասնագիտական դասընթացները կանցկացվեն առաջիկա օրերին «Կիլիկիա» մարզասրահում:
Տես պարապմունքների մասին նկարները և տեսանյութը:

Նյութը պատրաստեց Հ.Մինասյանը

12.12.2010թ.

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան