Տեղի ունեցավ բադմինթոնի պատանեկան առաջնություն
Մայիսի 9-11-ը Երևան քաղաքում անցկացվեց բադմինթոնի 2011թ. պատանեկան ՀՀ առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Իջևանի մարզադպրոցների մարզիկ, մարզուհիները թվով 39 աղջիկ, 28 տղա: Հատկապես ողջունելի է Գյումրիի և Վանաձորի մարզիկների մասնակցությունը առաջնությանը, քանի որ Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ էին մասնակցում: Նշենք նաև որ առաջնությունում եղան անակնկալներ, քանի որ բարձրացել էր բոլոր մասնակիցների սպորտային վարպետությունը:
Առաջնությունում տղաների մենախաղերում 1-ին տեղը գրավեց Գուրգեն Պողոսյանը 2-0 հաշվով հաղթելով Գոռ Հակոբյանին, երրորդ տեղը գրավեց Սարգիս Իսահակյանը
2-0 հաշվով հաղթելով Զավեն Մնացականյանին: Աղջիկների մենախաղերում 1-ին տեղը գրավեց Լիլիթ Պողոսյանը, 2-0 հաշվով հաղթելով Լիլիթ Մինասյանին, երրորդ տեղը
գրավեց Մելինե Քոչարյանը 2-1 հաշվով` հաղթելով Վեներա Բդոյանին: Տղաների զուգա -խաղերում առաջին տեղը գրավեցին Գոռ Հակոբյան - Սարգիս Իսահակյան զույգը` 2-0 հաշվով հաղթելով Գուրգեն Պողոսյան - Զավեն Մնացականյան զույգին: Երրորդ տեղը գրավեցին Էդգար Նազարեթյան - Գևորգ Իսահակյան զույգը` 2-1 հաշվով հաղթելով Համբարձում Մինասյան - Գոռ Ստեփանյան զույգին:
Աղջիկների զուգախաղերում 1-ին տեղը գրավեցին Լիլիթ Պողոսյան - Լիլիթ Մինասյան զույգը` 2-0 հաշվով հաղթելով Հերմինե Ձավարյան – Մարիամ Ղազարյան զույգին: Երրորդ տեղը գրավեցին Մելինե Քոչարյան – Կարինե Մինասյան զույգը` 2-0 հաշվով հաղթելով Վեներա Բդոյան – Սեդա Բեգինյան զույգին: Այս առաջնության արդյունքներով կկազմվի պատանեկան ՀՀ հավաքական թիմը, ովքեր նոյեմբերին Պորտուգալիայի Կարդաս Լա Ռեյնա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի մինչև 17 տարեկանների թիմային և անհատական առաջնությանը: Թիմը հուլիս ամսին ուսումնամարզական հավաք կկազմակերպի Բուլղարիայի Սոֆիա քաղաքում, իսկ օգոստոսի 1-7-ը ուսումնամարզական հավաք Սոֆիայում` Բալկանյան երկրների հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ
|