logo

Հերթական սեմինարը

2011թ.-ի  հունիսի  27-ից  հուլիսի  8-ը  ք.Երևանում  անցկացվեց  բադմինթոնի  սեմինար «Միջազգային  օլիմպիական  կոմիտեի»`  «համերաշխություն»  ծրագրի  շրջանակներում:  Սեմինարն  արդեն  4-րդ  անգամ  կազմակերպեց  Հայաստանի  ազգային  օլիմպիական  կոմիտեն:  Սեմինարն  անց  էր  կացնում  Եվրոպայում  բադմինթոնի  զարգացման  ծրագրերի  տնօրեն`  Գունտեր  Հուբերը:
Մասնակցում  էին  21  մարզիչ  14-ը`  Երևանից,  1-ը`  Իջևանից,  1-ը`  Գյումրիից,  3-ը`  Վանաձորից,  2-ը`  Ստեփանակերտից:  Մեր  հիմնական  նպատակն  էր  հնարավորինս  բարձրացնելու  մարզիչների  գործնական  և  խաղացողների  խաղային  մակարդակը:  Պրն.  Գունտերը  կարողացավ  մատուցել  և  ներկայացնել  այն  հիմանական  նորությունները  (ռակետի  բռնվածքը,  ոտքերի  աշխատանքը,  խաբսերը,  դաշտի  հետևից  և  ցանցին  մոտ  հարվածներ),  որոնք  այժմ  կիրառում  են  աշխարհի  բարձրակարգ  մարզիկները:  Հատուկ  պարապմունքներ  կազմակերպեցինք  հավաքական  թիմի  հետ:  Սեմինարի  ավարտից  հետո  մասնակից  բոլոր  մարզիչնեը  ստացան  համապատասխան  վկայականներ:

Տես լուսանկարները «Ֆոտոալբոմում» ... >>>

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան