logo

Բադմինթոնի 2011թ.-ի ՀՀ առաջնությունում

Հոկտեմբերի 24-26-ը Երևան քաղաքում «Հրազդան» մարզաթատերական համալիրի մարզադահլիճում անցկացվեց բադմինթոնի 2011թ.-ի ՀՀ առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին 32 տղա, 32 աղջիկ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի և Իջևանի մարզադպրոցներից: Քանի որ հավաքականի անդամներ այս տարի ուսումնա-մարզական հավաք էին անցկացրել Բուլղարիայում և մասնակցել միջազգային մրցաշարերի բարձրացել էր մարզիկների խաղային մակարդակը և հուսով ենք, որ այն կփոխանցվի մնացած մարզիկներին:

Տղաների մենախաղերում առաջին տեղը գրավեց Գուրգեն Պողոսյանը 2-0 հաշվով հաղթելով Գոռ Հակոբյանին: Երրորդ տեղի համար հանդիպեցին Հրաչյա Մնացականյանը և Սարգիս Իսահակյանը: Վերջինս հաղթեց Հրաչյային 2-1 հաշվով: Աղջիկների մենախաղերում անհասանելի մնաց Լիլիթ Պողոսյանը հաղթելով Լիլիթ Մինասյանին 2-0 հաշվով: Երրորդ տեղը գրավեց Մելինե Քոչարյանը 2-0 հաշվով հաղթելով Մարիամ Ղազարյանին: Տղաների զուգախաղերում առաջին տեղը գրավեցին Գուրգեն Պողոսյան - Գոռ Հակոբյան զույգը հաղթելով Հրաչյա Մնացականյան - Զավեն Մնացականյան զույգին: Երրորդ տեղը գրավեցին Սարգիս Իսահակյան - Էդգար Նազարեթյան զույգը հաղթելով Ստեփանակերտի ներկայացուցիչներ Հարություն Հարությունյան - Կարեն Պետրոսյան զույգին 2-0 հաշվով: Աղջիկների զուգախաղերում առաջին տեղը գրավեցին Լիլիթ Պողոսյան - Լիլիթ Մինասյան զույգը հաղթելով Մելինե Քոչարյան – Մարիամ Ղազայան զույգին: Երրորդ տեղի համար պայքարեցին Հերմինե Ձավարյան – Մարիետա Նիկոյան զույգը հաղթելով Կարինե Մինասյան – Քնարիկ Մարգարյան զույգին: Բոլոր մրցանակակիրները հանդիսանում են Երևանի քաղաքապետարանի թենիսի և բադմինթոնի մարզադպրոցի սաները (տնօրեն Վ. Սարգսյան):

Հավաքական թիմի անդամներ Գուրգեն Պողոսյանը, Գոռ Հակոբյանը, Լիլիթ Պողոսյանը, Լիլիթ Մինասյանը, գլխավոր մարզիչ Հայկ Միսակյանի գլխավորությամբ նոյեմբերի 19–27-ը Պորտուգալիայի Կալդաս դա Ռեյնա քաղաքում կմասնակցեն բադմիթոնի մինչև 17 տարեկանների Եվրոպայի թիմային և անհատական առաջնությանը: Թիմային առաջնությունում Հայաստանի թիմը ենթախմբում կհանդիպի Լեհաստանի, Սլովակիայի և Սլովենիայի թիմերի հետ:

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան