logo

Բադմինթոնի  ֆեդերացիաների  նախագահների համաժողով

Նոյեմբերի  3–4– ը Բելոռուսիայի  մայրաքաղաք  Մինսկում  կայացավ  Եվրոպայի  բադմինթոնի Միության  կողմից  կազմակերպված  համաժողով, որին  հրավիրված էին  մասնակցելու  Ուկրաինայի, Ռուսաստանի, Մերձբալթյան  երկրների,  Լեհաստանի,  Ադրբեջանի,  Վրաստանի  և  Հայաստանի բադմինթոնի  ֆեդերացիաների  նախագահները:  Համաժողովին  Եվրոպայի  Միության  կողմից մասնակցում  էին  փոխնախագահ  Հանս  Լենկերտը,  գլխավոր  քարտուղար  Բրայեն  Ագերբակը  և միջոցառումների  տնօրեն  Պետեր  Տարկալան:  Հայաստանից  ներկա  էր  Հայաստանի  բադմինթոնի ֆեդերացիայի  նախագահ  Հրաչյա  Պողոսյանը,  ով  հանդիպեց  Եվրոպայի  ղեկավարների  հետ: Հանդիպմանը  քննարկվեցին  հարցեր`  կապված  բադմիթոնի  հետագա  զարգացմանը  Հայաստանում  և տվյալ  ռեգիոնում:  Պողոսյանը  առաջարկեց  այս  ռեգիոնում  ռեգիոնալ  կենտրոն  դարձնել  Վրաստանը և  բոլոր  ծրագրերը  կազմակերպել  Թբիլիսիում,  որպեսզի  Հայաստանը  և  Ադրբեջանը  կարողանան մասնակցել:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան