| 
           2013 թ. բադմինթոնի աշխարհի պատանեկան առաջնություն 
            
          Հոկտեմբերի  23 – 26 – ը  Թաիլանդի  մայրաքաղաք  Բանգկոկում  կայացավ  բադմինթոնի  աշխարհի  պատանեկան  թիմային  /Սուհանդինատայի  գավաթ/  և  անհատական  առաջնությունը,  որին  մասնակցեց  նաև  Հայաստանի  պատանեկան  հավաքական  թիմը:  Թիմի  կազմում  ընդգրկված  էին  Գոռ  Հակոբյանը,  էդգար  Նազարեթյանը,  Լիլիթ  Պողոսյանը,  Լիլիթ  Մինասյանը,  ֆեդերացիայի  նախագահ  և  գլխավոր  մարզիչ`  Հրաչյա  Պողոսյանը: 
          Հայաստանի  ենթախմբում  ընդգրկված  էր  3 թիմ`  Հոնկ-Կոնգ, Վիետնամ, Թուրքիա: Հայաստանի  թիմը  համառ  պայքարում  պարտվեց  բոլոր  թիմերին:  Նշենք,  որ,  չնայած  պարտությանը,  մեր  խաղացողները  մեծ  փորձ  ձեռք  բերեցին` առաջին  անգամ  մրցելով  ասիական  երկրների  պատանի  խաղացողների  հետ:  
          Հաջորդ հանդիպումը  Հայաստանի  թիմը  անցկացրեց  Բոտսվանայի  հետ  և  հաղթեց  3 – 1 հաշվով:  25 – 26 – րդ  տեղերի  խաղարկման  համար  հանդիպեցին  Հայաստանի  և  Իսպանիայի  թիմերը:  Հայաստանի  թիմը  պարտվեց  3 – 0 հաշվով  և  մասնակից  32 երկրներից  գրավեց  26 – րդ  տեղը: 
          Անհատական  առաջնությանը  կրկին  հաջողություններ  չունեցանք` 
Աղջիկների  մենախաղեր` 
1.      Լիլիթ Պողոսյան  – Ռուսելի  Հարթավան  /Ինդոնեզիա/  8-21, 7-21  
2.      Լիլիթ Մինասյան  – Սաբրինա  Սոլիս  /Մեքսիկա/  16-21, 16-21 
          Տղաների  մենախաղեր` 
  1.      Գոռ Հակոբյան  – Պիտ  Սեն  Լո  /Ավստրալիա/  12-21, 15-21 
  2.      Էդգար Նազարեթյան – Վալտերի Նիմինեն /Ֆինլանդիա/ 10-21, 7-21  
            
            
            
            
            
            
          Հայաստանի Բադմինթոնի  Ֆեդերացիա 
           |