logo

Հերթական սեմինարը Երևանում

Մարտի 1-10-ը, 2014 թ. ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ ՄՕԿ-ի <Օլիմպիական համերաշխություն> ծրագրի շրջանակում Երևանում կազմակերպվեց բադմինթոնի մարզչական սեմինար: Այն հայ մասնագետների համար վարում էր բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի զարգացման բաժնի տնօրեն Գյունտեր Հյուբերը: Գերմանացի այս մասնագետի հետ, ով արդեն մի քանի անգամ նման սեմինարներ արդեն վարել էր Հայաստանում, փորձի փոխանակման նպատակով Բուլղարիայից նրա հետ Երևան էին եկել նաև մինչև 19 տարեկանների զուգախաղի Եվրոպայի գործող չեմպիոնուհիներ Ստեֆանի և Գաբրիելա Ստոևա քույրերը, ովքեր ի դեպ մարզվում են հենց Հյուբերի ղեկավարությամբ:

Նկատենք նաև, որ Անդրկովկասյան տարածաշրջանում բադմինթոնի զարգացմանը միտված քայլ, մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանն այս սեմինարին մասնակցելու էր հրավիրել նաև Վրաստանի բադմինթոնի 5 մարզիչների:Սեմինարի ավարտից հետո մարզիչները ստացան համապատասխան հավաստագրեր, որը վկայում է նրանց` այս սեմինարին մասնակցելու մասին:

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան