logo

Անցկացվեց Մ19 տարեկանների աշխարհի առաջնությունը

2014 թ. ապրիլի 7-18-ը Մալայզիայի Ալոր Սեթար քաղաքում անցկացվեց բադմինթոնի Մ19 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի հավաքական թիմը հետևյալ կազմով` Էդգար Նազարեթյան, Զավեն Մնացականյան, Լիլիթ Պողոսյան, Քնարիկ Մարգարյան` ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ:

Առաջնությանը մասնակցում էր 35 երկիր, 110 տղա, 103 աղջիկ:

Հայաստանի թիմն ընդգրկված էր Y1 ենթախմբում, որտեղ ուժերը չափեց Ճապոնիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների հետ: Մրցակիցները շատ ուժեղ էին և Պողոսյանի սաները խմբային փուլի բոլոր 3 հանդիպումներում էլ պարտություններ կրեցին. ճապոնացիներից ու ֆրանսիացիներից՝ 0:5, իսկ իսպանացիներից՝ 1:4 հաշվով: Այս միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Պողոսյանը, ով մենախաղում 21:11, 21:10 հաշվով պարտության մատնեց իսպանուհի Սառա Պենալվերին: ՀՀ հավաքականը հանդիպեց <Y2> խմբի Եգիպտոսի ընտրանուն ու կրկին զիջեց 1:3 հաշվով: Այս անգամ էլ միակ հաղթական միավորը մեր ընտրանուն բերեց Լիլիթ Պողոսյանը, ով մենախաղում 21:15, 22:20 հաշվով առավելության հասավ Դոհա Մոստաֆայի նկատմամբ: Նշենք, որ Հայաստանի 6-ակի չեմպինուհի Լիլիթ Պողոսյանը ներկայում պատանեկան համաշախարհային դասակարգման աղջիկների ցուցակում մենախաղում զբաղեցնում է 244: Նա Եվրոպայի պատանեկան վարկանիշային դասակարգման ցուցակում մենախաղում 103-րդն է: ՀՀ ընտրանին 29-32-րդ տեղերի համար պայքարում առաջինը հանդիպեց Ուզբեկստանի հավաքականի հետ ու կրկին զիջեց՝ 1:3 հաշվով: Այս անգամ էլ մեր հավաքականին միակ հաղթական միավորը պարգևեց ընտրանու ընդգծված առաջատար Լիլիթ Պողոսյանը, ով 12:21, 21:16, 21:9 հաշվով կամային հաղթանակ տարավ Մարիա Պակինայի նկատմամբ: Հայաստանի հավաքականը 31-32-րդ տեղերի համար պայքարում 3:0 հաշվով պարտության մատնեց Մոնղոլիայի ընտրանուն ու 35 թիմերի պայքարում ի վերջո հանգրվանեց 31-րդ տեղում: Լիլիթ Պողոսյանը 21:7, 21:8 հաշվով առավելության հասավ Նամունզուլ Բաթբայարի, Էդգար Նազարեթյանը՝ 21:17, 21:17 Տուգուլդուր Բոլդբաթարի, իսկ Զավեն Մնացականյան –Քնարիկ Մարգարյան խառը զույգն էլ 21:7, 21:12 հաշվով Բայարսայխան- Բայարբյամբա երկյակի նկատմամբ:

Ապրիլի 13-ից մեր պատվիրակները ներգրավեցին աշխարհի անհատական առաջնությանը և Նանկինի պատանեկան ամառային օլիմպինական 2-րդ խաղերին մասնակցելու ուղեգրերի համար մղվող պայքարին: Ցավոք, ցածր անհատական վարկանիշների կամ դրանց իսպառ բացակայության պատճառով մեր պատվիրակներին վիճակահանությամբ շատ դժվարին մրցակիցներ բաժին հասան, որոնց հետ հանդիպումներում ստուգատեսի մասնակցող Հայաստանի պատվիրակները միանգամայն կանխատեսելի պարտություններ կրեցին: Ամեն դեպքում պատանեկան բադմինթոնի համաշխարային նման կարևոր ստուգատեսին մասնակցությունը մեր պատանի բադմինթոնիստներին միջազգային մրցափորձ ձեռք բերելու առումով շատ օգտակար էր, և հուսանք` այն կօգնի հետագայում առավել հաջող ու վստահ հանդես գալ:

Ներկայցնում ենք անհատական առաջնությունում Հայասատանի բադմինթոնիստների մրցելույթների արդյունքները.

Մենախաղ (աղջիկներ) Լիլիթ Պողոսյան–Կին Լին Չով (Հոնկոնգ)՝ 11:21, 18:21, Քնարիկ Մարգարյան-Միա Բլիխֆելդ (Դանիա)՝ 4:21, 10:21:

Պատանիներ՝ Զավեն Մնացականյան-Մաթև Կլար (Անգլիա)՝ 5:21, 9;21,
Էդգար Նազարեթյան-Մոհամեդ Քյուել Մաուրի (Ալժիր)՝ 15:21, 11:21:

Աղջիկների զուգախաղ՝ Լիլիթ Պողոսյան, Քնարիկ Մարգարյան-Ապրիանի Ապրիանի, Ռոզիտա Սարի (Ինդոնեզիա)` 3:21, 2:21:

Պատանիների զուգախաղ՝ Զավեն Մնացականյան, Էդգար Նազարեթյան-Ջիթին Հե, Յան Զաո (Չինաստան) ՝ 5:21, 6:21:

Խառը զուգախաղ՝ Քնարիկ Մարգարյան, Զավեն Մնացականյան-Միհա Իվանիչ, Էմա Կիզելջ (Սլովակիա)՝ 12:21, 14:21: Լիլիթ Պողոսյան, Էդգար Նազարեթյան-Խավիեր Սուաերս, Սառա Պերեյրա (Իսպանիա)՝ 18:21, 13:21:

Ավելացնենք նաև, որ հավաքական թիմը մինչև Մալայզիա մեկնելը Դուբայում անցկացրեց ընկերական հանդիպում բադմինթոնի ակադեմիայի մարզիկների հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ ընկերական հանդիպումը կազմակերպել Երևանում հոկտեմբեր ամսին:

Տես լուսանկարները... >>>

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան