logo

Բադմինթոնի համաշխարհային ժողովում

2014 թ. մայիսի 20-23-ը Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում անցկացվեց բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի հերթական ընդհանուր ժողովը:

Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը:

Հ.Պողոսյանը, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ և Բալկանյան երկրների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր-դոկտոր Բյուզանդ Կասաբյանի ուղեկցությամբ, հանդիպումներ ունեցավ բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Փոլ Էրիկ Հոյերի, Եվրոպայի ասոցիացիայի նախագահ Գրիգորի Վերպորտենի և գլխավոր քարտուղար Բրայն Ագերբակի հետ:

Հանդիպման հիմնական թեման պայմանավորված էր Հայաստանում և տարածաշրջանում բադմինթոնի հետագա զարգացման հետ: Ինչպես նաև Բյուզանդ Կասաբյանի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, ոպեսզի մինչև 13 տարեկանների թիմը /2 տղա, 3 աղջիկ/ հուլիսի 12-20-ը Բուլղարիայի Օրյախովո քաղաքում մասնակցի Բալկանյան երկրների խաղերին և ընկերական հանդիպումներ ունենա Պերվոմայ և Հասկովո քաղաքներում:

Տես լուսանկարները... >>>

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան