Սևակ Լևոնի Մանուկյան
Ծնվել է 1968թ. հունիսի 21-ին Շիրակի մարզի Ամասիա գյուղում: 1986-1988թ.թ. ծառայել է Խորհրդային բանակում: 1992թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1992-1993թ.թ. աշխատել է «Սիսուան» ՍՊԸ-ում որպես լրատվական-վերլուծական բաժնի պատասխանատու: 1993-1994թ.թ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի լրատվական կենտրոնում: 1994թ.-ին նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո քարտուղար: 1994-1996թ.թ. ղեկավարել է ՀՀ Կենտրոնական բանկի լրատվական կենտրոնը: 1996թ.-ին նշանակվել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի «Ֆինանսներ և բանկեր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր: 1997-1998թ.թ.-ին աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ: 1998թ.-ին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության քարտուղարության պետը, ապա` նախարարության աշխատակազմի ղեկավարը: 1998-2000-ին աշխատել է «Դար-21» հեռուստաընկերությունում որպես գլխավոր խմբագիր: 2000-2001թ.թ.-ին եղել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետը: 2001-2003թ.թ.-ին աշխատել է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ում որպես լրատվական բաժնի պետ: 2002-2004թ.թ.-ին եղել է «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի նախագահը, 2002-2005թ.թ.-ին` «Հայկական ֆուտբոլ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: 2005-2006թ.թ.-ին ղեկավարել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային կենտրոնը: 2008-2009թ.թ.-ին աշխատել է «Ռոքարմ» ՍՊԸ-ում որպես կոմերցիոն տնօրեն: 2009-2010թ.թ.-ին եղել է ՀՀ սփյուռքի նախարարության Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետը: 2010-2014թ.թ.-ին աշխատել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում: 2014թ.-ից աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում: 2014-ի դեկտեմբերի 25-ին ընտրվել է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի փոխնախագահ:
Ամուսնացած է, ունի որդի և երկու դուստր: |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |