logo

Հոլանդիայի և Գերմանիայի պատանեկան մրցաշարեր

Փետրվարի 24-ից մարտի 1-ը Հոլանդիայի Հաարլեմ քաղաքում անցկացվեց Հոլանդիայի պատանեկան միջազգային մրցաշարը, որին, գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ, Հայաստանը ներկայացրին Լիլիթ Պողոսյանը և Քնարիկ Մարգարյանը:
Աղջիկների մենախաղերում  Լիլիթ Պողոսյանը 12:21, 6:21 հաշվով զիջեց Սինգապուրի ներկայացուցչուհի Ջիա Մին Յեոյին: Քնարիկ Մարգարյանը 5:21, 6:21 հաշվով պարտություն կրեց Հոնգ Կոնգը ներկայացնող Նգ Ցզ Յաուից: Աղջիկների զուգախաղերում Լ. Պողոսյան – Ք.Մարգարյան զույգը հանդիպեց Անգլիան ներկայացնող Այրա Բաներջի – Ջեսիկա Պուգ զույգին և պարտություն կրեց 11:21 , 10:21 հաշվով:
Հոլանդիայի պատանեկան առաջնությունից անմիջապես հետո մեր պատվիրակները մեկնեցին Բեռլին, որտեղ մասնակցեցին Գերմանիայի պատանեկան միջազգային մրցաշարին: Այստեղ ևս մեր բադմինթոնիստուհիները հաջողություններ չգրանցեցին:
Աղջիկների մենախաղերում Լիլիթ Պողոսյանը 1/32-ում 6:21, 12:21 հաշվով պարտվեց Ամերիկացի Քրիստալ Պենին: Քնարիկ Մարգարյանը անգլուհի Ջեսիկա Հոփթոնի դեմ պայքարում զիջեց 11:21, 5:21 հաշվով: Աղջիկների զուգախաղերում մեր բադմինթոնիստուհիները 6:21 , 11:21 հաշվով պարտություն կրեցին Չեխիան ներկայացնող Մագդալենա Լաջդովա-Դենիսա Սիկալովա զույգից:Այս մրցաշարերից հետո հրապարակված բադմինթոնի Եվրոպայի պատանեկան դասակարգման աղյուսակում Լիլիթ Պողոսյանը նախկին՝ 62-րդ տեղի փոխարեն այժմ զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը, իսկ Քնարիկ Մարգարյանը՝ 190-րդ հորիզոնականը:

Լրացուցիչ հղումներ՝
https://www.youtube.com/watch?v=RQrBwzOuKqk&index=2&list=PLGFd_G-KMef6sZtSacKJCjpvM3ur9wh8h

https://ebt-badminton.de/cms/allgemein/peter-guette-portraetiert-knarik-aus-armenien-10511/



 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան