logo

Ուսումնամարզական հավաք Թբիլիսիում   

2015 թ. հուլիսի 13 – 19 – ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեր տարածաշրջանի համար Եվրոպայի բադմինթոնի միության կողմից «Տարածաշրջանային ծրագրով» կազմակերպվեց ուսումնամարզական հավաք: Հայաստանից և Վրաստանից մասնակցեցին մինչև 13 և 15 տարեկան պատանի բադմինթոնիստները, սակայն Ադրբեջանի պատանեկան հավաքական թիմը չմասնակցեց հավաքին: 

Ուսումնամարզական հավաքը կազմակերպվեց շատ բարձր մակարդակով՝ մարզիչներ Էլեոնորա Մեսրոպյանի/Երևան/ և Սվետլանա Վարդանյանի/Թբիլիսի/ գլխավորությամբ: Հավաքից հետո Հայաստանի թիմից 4 բադմինթոնիստուհի՝ Քնարիկ Մարգարյանը, Մանե Ստեփանյանը, Գայանե Մամաջանյանը և Լուսինե Բաբաջանյանը, մեկնեցին Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ մասնակցելու պատանեկան միջազգային մրցաշարի, որում բոլորը պարտություն կրեցին՝
Աղջիկների մենախաղեր
Քնարիկ Մարգարյան – Ազիմե Սերթաշ – 21-19, 19-21, 11-21
Լուսինե Բաբաջանյան – Շեյմա Օզքան – 8-21, 12-21
Մանե Ստեփանյան – Զեյնեփ Աքդենիզ – 3-21, 13-21
Գայանե Մամաջանյան – Սուդենազ Բայսալ – 18-21, 19-21

Աղջիկների զուգախաղեր
Քնարիկ Մարգարյան-Մանե Ստեփանյան – Զեյնեփ Աքդենիզ-Շեյմա Օզքան – 10-21, 17-21
Լուսինե Բաբաջանյան-Գայանե Մամաջանյան – Սեդանուր Քանթար-Ումրան Սաղլամ –
8-21, 6-21

Տես լուսանկարները... >>>

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան