logo

Սլովենիայի և Սլովակիայի մինչև 15 տարեկանների միջազգային մրցաշարեր 2015թ.

2015 թ. հոկտեմբերի 16 – 18 – ը Սլովենիայի Միրնա քաղաքում անկացվեց Սլովենիայի մինչև 15 տարեկանների առաջնությունը: Այս տարիքային խմբում պայքարում էին 52 բադմինթոնիստներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Քնարիկ Մարգարյանը (գլխավոր մարզիչ՝ Հրաչյա Պողոսյան):
Մեր բադմինթոնիստուհին ընդգրկվել էր C խմբում: Նա նախ 21:7, 21:13 հաշվով հաղթեց խորվաթուհի Դորոտեա Բրկիչին, այնուհետև՝ 21:19, 21:15 հաշվով առավելության հասավ հունգարուհի Դորինա Դեքի նկատմամբ, երրորդ խաղում 21:4, 21:11 հաշվով հաղթեց Սլովակիան ներկայացնող Ռոմանա Կոմովային: Երեք անընդմեջ հաղթանակների արդյունքում Մարգարյանը խմբում գրավեց 1-ին տեղը և պայքարը շարունակեց 1/16 փուլում: Այստեղ նրա մրցակիցն էր M խմբի հաղթող Սլովենացի Նիկե Բրայկովիչը: Այս խաղում էլ Մարգարյանը առավելության հասավ 14:21, 21:9, 21:16 հաշվով: Հաջորդ մրցակցին՝ հունգարացի Ֆաննի Կիսսին Մարգարյանը հաղթեց 18:21, 21:13, 21:17 հաշվով: Կիսաեզրափակչում Չեխայի ներկայացուցչուհի Բարա Հադաչկովայի դեմ պայքարում Մարգարյանը զիջեց 21:13, 21:16 հաշվով:
Այսպիսով, մեր մարզուհին գրավեց 3-րդ տեղը:
Սլովենիայի մրցաշարից հետո գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանն ու Քնարիկ Մարգարյանը մասնակցեցին Միրնայում անցկացվող ուսումնամարզական հավաքին՝ նախապատրաստվելով հոկտեմբերի 30 – ից նոյեմբերի 1 – ը անցկացվող Սլովակիայի մինչև 15 տարեկանների միջազգային մրցաշարին: Այս տարիքային խմբի մրցաշարին մասնակցում էին 48 մարզուհիներ:
Քնարիկ Մարգարյանը ընդգրկվել էր G խմբում: Այստեղ նա 23:21, 19:21, 21:14 հաշվով պարտության մատնեց Չեխիան ներկայացնող Մարի Ստուդենտայի, այնուհետև՝ 21:6, 21:10 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցչուհի Թերեզա Մրազովայի նկատմամբ և խմբում գրավեց 1-ին տեղը: Մարգարյանը պայքարը շարունակեց 1/8 փուլում, որտեղ 12:21, 13:21 հաշվով պարտվեց հունգարուհի Կիթի Զոտակին, այսպիսով գրավելով   9-րդ տեղը:
Աղջիկների զուգախաղերում Մարգարյանի զուգընկերուհին չեխուհի Լուչիե Դոնովան էր: Նրանք 1/16 փուլում 19:21, 21:17, 21:14 հաշվով առավելության հասան Ուկրաինան ներկայացնող Մարգարիտա Ծիգնաձե – Ելիզավետա Յակովլիևա զույգի նկատմամբ, սակայն 1/8 փուլում 21:16, 16:21, 21:8 հաշվով պարտություն կրեցին Դորինա Դեակ - Ռենատա Պոտրոհորսկի զույգից՝ գրավելով 5-րդ տեղը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան