logo

Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնություն, 2016 թ.

2016 թ. փետրվարի 19 – 21 – ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվեց բադմինթոնի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը, որին մասնակցեցին 34 երկրի 162 խաղացողներ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար տղաների մենախաղերում պայքարում էին 51 մասնակից, 59-ը՝ աղջիկների մենախաղերում, 20 զույգ՝ տղաների զուգախաղերում, 23 զույգ՝ աղջիկների զուգախաղերում, 42 զույգ՝ խառը զուգախաղերում: Այս ստուգատեսին մարզիչ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացրին Քնարիկ Մարգարյանը, Գայանե Մամաջանյանն ու Արման Վարդանյանը:

Աղջիկների մենախաղերում Գայանե Մամաջանյանը առաջին իսկ փուլից դուրս մնաց պայքարից՝ 6-21, 9-21 հաշվով պարտություն կրելով Ռուսաստանի ներկայացուցչուհի Եկատերինա Ռազյանցևայից: Նույն իրավիճակում հայտնվեց Արման Վարդանյանը: Վերջինս 3:21, 4:21 հաշվով պարտվեց ռուս Գեորգի Լեբեդևին: Պետք է նշենք, որ սա պատանի խաղացողների համար առաջին միջազգային փորձն էր:

Համեմատաբար լավ հանդես եկավ Հայաստանի փոխչեմպիոնուհի Քնարիկ Մարգարյանը, ով 2015 թ. Սլովենիայի մինչև 15 տարեկանների միջազգային մրցաշարում գրավել էր 3-րդ տեղը: Կազանի ստուգատեսում Մարգարյանը 17-21, 21:16, 21:16 հաշվով առավելության հասավ պորտուգալուհի Յոհանա Էդուարդոյի նկատմամբ: Հաջորդ փուլում նա 9:21, 7:21 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցչուհի Բենգիսու Էրջեթինին: Վերջինս առաջնության արդյունքում աղջիկների զուգախաղերում գրավեց 1-ին տեղը, իսկ աղջիկների մենախաղերում դարձավ բրոնզե մեդալակիր:




Նկարները՝ Mark Phelan, Badminton Europe

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան