logo

Կանանց և տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնություն 2016 թ.

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում փետրվարի 16-21-ը կայացավ Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը: 24 երկրներ մասնակցում էին Եվրոպայի տղամարդկանց լավագույն թիմի, 20 երկրներն էլ՝ կանանց լավագույն թիմի կոչմանն արժանանալու համար:  

Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության չեմպիոն հռչակվեց Դանիան՝ 3-1 հաշվով հաղթանակ տոնելով Ֆրանսիայի հավաքականի դեմ: Արծաթե մեդալը նվաճեցին ֆրանսիացիները: Բրոնզե մեդալները բաժին հասան Անգլիայի և Գերմանիայի հավաքականների մարզիկներին:

Դանիայի տղամարդկանց հավաքականի օրինակին հետևեց Դանիայի կանանց հավաքականը: Վերջինս 3-1 հաշվով հաղթանակ տոնեց Բուլղարայի հավաքականի նկատմամբ և նվաճեց Եվրոպայի կանանց թիմային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Բուլղարուհիները պատմության մեջ առաջին անգամ կարողացան ստանալ կանանց թիմային առաջնության եզրափակչում խաղալու ուղեգիր: Նրանց դա հաջողվեց միայն Իսպանիայի դեմ 3-2 հաշվով տարած հաղթանակից հետո: Ի վերջո Իսպանիայի հավաքականը 3-րդ տեղը կիսեց Գերմանիայի հետ:

Եվրոպայի մրցանակակիրները կմասնակցեն մայիսի 15-22-ը Չինաստանի Կունշան քաղաքում կայանալիք Թոմասի և Ուբերի գավաթների առաջնությանը(տղամարդկանց և կանանց աշխարհի թիմային առաջնություն):

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան