logo

Չորս մեդալ Իսրայելից

Li-Ning Israel Youth International 2016 մրցաշարում հայ մարզուհիները մարզիչ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ նվաճեցին: Ռիշոն լե Ցիոն քաղաքում անցկացված մրցաշարում Հայաստանը ներկայացրին Գայանե Մամաջանյանը (Մ13), Մանե Ստեփանյանը (Մ15) և Լուսինե Բաբաջանյանը (Մ15): Երեքն էլ հանդես եկան երեք մրցաձևերում՝ աղջիկների մենախաղեր, աղջիկների զուգախաղեր, խառը զուգախաղեր:
Մ13 տ. աղջիկների մենախաղեր՝ արծաթե մեդալ
Գայանե Մամաջանյանը խմբային փուլում բոլոր մրցակիցներին հաղթելուց հետո կիսաեզրափակչում 21:19, 21:10 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց Կիպրոսի ներկայացուցչի նկատմամբ և միայն եզրափակչում պարտություն կրեց Հնդկաստանի ներկայացուցչուհի Թարա Կիրան Շահից: Այսպիսով, Մամաջանյանը բավարարվեց 2-րդ տեղով:
Մ13 տ. խառը զուգախաղեր՝ բրոնզե մեդալ
Գայանե Մամաջանյան-Գեորգիու Ալեքսանդրոս(Կիպրոս) զույգը երեք անընդմեջ հաղթանակ տոնեց՝ հասնելով կիսաեզրափակիչ: Սակայն նրանց հաղթարշավը սահմանափակեց Թարա Կիրան Շահ (Հնդկաստան)-Դոմաս Պակսիս(Լատվիա) զույգը: Մամաջանյան-Ալեքսանդրոս զույգը գրավեց 3-րդ տեղը:
Մ15 տ. աղջիկների մենախաղեր՝ բրոնզե մեդալ
Մանե Ստեփանյանը խմբային փուլում գրավեց երկրորդ տեղը և անցավ 1/8-րդ փուլ: Այստեղ Վրաստանի ներկայացուցչուհի Մարիա Խաչատուրյանի դեմ տոնած հաղթանակից հետո (21:14,21:17) Ստեփանյանը պարտություն կրեց իսրայելցի Բանտիշ Անաստասիայից(21:12, 21:15) և ի վերջո սահմանափակվեց 3-րդ տեղով:
Լուսինե Բաբաջանյանը խմբային փուլում 22-20, 21-13 հաշվով պարտություն կրեց Լիտվայի ներկայացուցչուհի Օնա Յուրկեվիցիուտեից: Սակայն մյուս խաղում 21-7, 21-4 հաշվով հաղթանակ տոնեց Իսրայելի ներկայացուցիչ Ջուդիթ Գոլկարովի նկատմամբ: Այսպիսով Բաբաջանյանը ենթախմբում գրավեց 2-րդ տեղը: 1/8 եզրափակչում Բաբաջանյանին հաջողությունը չժպտաց: Նա 21-6, 21-10 հաշվով պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ Լինոյ Տամայևին և դուրս մնաց հետագա պայքարից:
Մ15 տ. աղջիկների զուգախաղեր՝ բրոնզե մեդալ
Գայանե Մամաջանյան-Մանե Ստեփանյան զույգը 21-19, 21-16 հաշվով պարտության մատնեց Բանտիշ Անաստասիա-Նոա Բուլլեր զույգին(Իսրայել): Այնուհետև նրանք 19-21 21-15 21-11 հաշվով զիջեցին Իսրայելը ներկայացնող Հելի Նեյման-Լինոյ Տամաև զույգին և գրավեցին 3-րդ տեղը:
Մ15 տ. Խառը զուգախաղեր
Լուսինե Բաբաջանյան-Անտոնիս Ադամոու(Կիպրոս) զույգը հավասար պայքարում պարտություն կրեց Բանտիշ Անաստասիա-Ռոտեմ Մոգինլեր(Իսրայել) զույգից` 22-20, 15-21, 10-21:
Հաջողությունը չժպտաց նաև Մանե Ստեփանյան-Մարիոս Ալեքսանդրոս Զևլարիս զույգին: Նրանք 21-7, 21-9 հաշվով պարտվեցին Հելի Նեյման-Լեոն Կուգել (Իսրայել) զույգին:





Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան