logo

Հայ բադմինթոնիստուհին` BEC Centre of Excellence-ի  նախընտրական հավաքի մասնակից

Եվրոպայի բադմինթոնի կոնֆեդերացիայի աջակցությամբ 2017 թ. սեպտեմբերի 1-ից կմեկնարկի Centre of Excellence–ը: Վերջինիս նպատակն է իրենց երկրում անհրաժեշտ պայմաններ ու մրցակիցներ չունեցող երիտասարդ բադմինթոնիստներին միասին մարզել, որի արդյունքում եվրոպացի խաղացողները կսկսեն ավելի շատ միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցնել: Իսկ արդեն 4 տարի անց այս կենտրոնի անդամները կկարողանան Տոկիո 2020 օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Մինչև 2016 թ. հոկտեմբերի 21-ը Եվրոպայի բադմինթոնի կոնֆեդերացիան ստացել էր 58 հայտ 23 երկրից: Քննարկումներից հետո կազմակերպիչները ընտրել են այն 33 խաղացողներին (21 երկրից), ովքեր էլ հնարավորություն կունենան ընդգրկվելու BEC Centre of Excellence-ում: Հայաստանի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանն այդ 33 խաղացողներից մեկն է:

Կենտրոնի վերջնական անդամներին ընտրելու համար երեք ուսումնամարզական հավաք կկազմակերպի, որպեսզի պրոֆեսիոնալ մարզիչները կարողանան ընտրել լավագույններին: Նախընտրական ուսումնամարզական հավաքներից մեկն անցկացվեց 2016թ. դեկտեմբերի 5-9-ը Դանիայի Վեյեն քաղաքում: 2017 թ. հունվարին կհայտարարվի, թե որտեղ է տեղակայվելու Centre of Excellence-ը, իսկ մյուս երկու ուսումնամարզական հավաքներն էլ կկազմակերպվեն հենց այդ քաղաքում:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան