| 2017 թ. տարածաշրջանային ծրագիր Թբիլիսիում           
 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցկացվեց  ուսումնամարզական հավաք: 2017 թ. հուլիսի  5-10-ը Մ15 տարեկանների հավաքականից ութ հայ բադմինթոնիստ Հունաստանի ու Վրաստանի  մարզիկների հետ համատեղ մարզումներ ունեցավ Վրաստանի ազգային հավաքականի մարզիչ  Սոնյա Վարդանյանի գլխավորությամբ: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր  մարզիչ Ռիտա Սիմոնյանը:  Բադմինթոնի Եվրոպայի  կոնֆեդերացիայի (ԲԵԿ) նախաձեռնությամբ ու աջակցությամբ կազմակերպվող ամենամյա  ուսումնամարզական հավաքներն անցկացվում են <Տարածաշրջանային ծրագրի>  շրջանակներում: Հայաստանի հավաքականի մարզիչ Հրաչյա Պողոսյանի առաջարկությամբ  Թբիլիսին ընտրվել է որպես մեր տարածաշրջանում ուսումնամարզական հավաքների կենտրոն:  Արդեն երրորդ տարին անընդմեջ ԲԵԿ-ը հավանություն է տալիս այս ծրագրի անցկացմանը և  աջակցում, որպեսզի բադմինթոնը զարգանա մեր տարածաշրջանում:  
  
 
 Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա |