logo

Լիլիթ Պողոսյան. Ճանապարհն ավելի կարևոր է, քան նպատակը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր մարզիկներից լավագույնը՝ բադմինթոնի Հայաստանի բազմակի չեմպիոն Լիլիթ Պողոսյանը նախորդ տարվա սեպտեմբերից եզակի հնարավորություն է ստացել մինչև 2020 թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերը մարզվել և կատարելագործվել <<Centre of Excellence>>-ում (Հոլբեկ, Դանիա): Այս կապակցությամբ Բադմինթոն Եվրոպան զրուցել էր Լիլիթի հետ. զրույցը ստորև ներկայացնում ենք ձեզ:
Բադմինթոն Եվրոպայի բարձրակարգ մարզումային կենտրոնի <<Centre of Excellence >>-ի բացումից մեկ ամիս է անցել և մարզիկներն արդեն Հոլբեկում զգում են ինչպես իրենց տանը:
21-ամյա Լիլիթ Պողոսյանը Դանիա է տեղափոխվել Հայաստանից և այժմ այն 16 մարզիկներից մեկն է, ով բնակվում և մարզվում է COE-ում՝ Ստենհուս մարզադահլիճում:
- Այն օրվանից սկսած, ինչ ստացա էլ. նամակը, որ այսուհետ ես Centre of Excellence-ի պաշտոնական անդամ եմ, սկսեցի մտածել, թե ինչպես կլինի այստեղ,- պատմում է Լիլիթը Բադմինթոն Եվրոպային:
- Այստեղ իսկապես շատ լավ է: Երազանքս իրականացել է, անգամ չեմ կարողանում բառերով նկարագրել:
Պրոֆեսիոնալ կյանք
Հայ մարզիկից որոշակի ժամանակ պահանջվեց վարժվելու մարզման նոր, բարձր կարգին և որակին: Բայց այժմ՝ մեկ ամիս անց, ամեն ինչ արդեն իր հունով է ընթանում:
Լիլիթի բնորոշմամբ մարզումներն ինտենսիվ են, բայց նրան դուր է գալիս մարզիչների ոճը, և, ընդհանրապես, պրոֆեսիոնալ կերպով կազմակերպված ծրագիրն ամբողջությամբ:

- Ամեն ինչ իսկապես շատ պրոֆեսիոնալ է արված: Այստեղ ես զգում եմ, որ պրոֆեսիոնալ բադմինթոնիստ եմ և սա իմ կյանքն է՝ իմ պրոֆեսիոնալ կյանքը:

Դժվար սկիզբ
Ինչպես այլ, ցանկացած ուրիշ մեծ փոփոխություններ կյանքում, Պողոսյանը դժվարությունների հանդիպեց, երբ հարազատ երկրից տեղափոխվեց օտար երկիր:
Երբեմն նա առավոտյան շատ վաղ էր արթնանում լարվածության պատճառով: Ինքն  իրեն հանգստացնելու համար հիշեցնում էր, թե ինչի համար է այստեղ եկել…

Չնայած բոլոր դժվարություններին՝ ես պիտի առաջ շարժվեմ և վայելեմ ամեն մի օրը: Ճանապարհն ավելի կարևոր է, քան նպատակը:

 

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան