logo

Բադմինթոնը տիեզերքու՜մ. Վիդեո
Կայացել է բադմինթոնի առաջին տիեզերական մրցաշարը

Երկիր մոլորակի ուղեծրի վրա գտնվող միջազգային տիեզերական կայանում կայացել է բադմինթոնի պատմության մեջ առաջին տիեզերական մրցաշարը: Վերջինիս մասնակցել են տիեզերագնացներ Ալեքսանդր Միսուրկինը (Ռոսկոսմոս), Անտոն Շկապլերովը (Ռոսկոսմոս), Ջոզեֆ Ակաբան (NASA), Մարկ Վանդե Հայը (NASA), Նորիշիգե Կանայը (JAXA):
Խաղերն անցկացվել են տղամարդկանց մենախաղային կարգով, բայց՝ յուրահատուկ տիեզերական կանոններով (J): Առաջին խաղում հաշիվը չեն գրանցել, այդ պատճառով պատմական առաջին խաղի հաղթողներ են համարվում բոլոր մարզիկները:
Նշենք, որ մարզիկներից ոմանք Երկրի վրա ևս մասնակցել են մրցաշարերի՝ Ալեքսանդր Միսուրկինը հանդիսանում է <<Աստղային վոլան>> մրցաշարի երկակի չեմպիոն, որն ավանդաբար անցկացվում է Աստղային քաղաքում՝ տիեզերագնացների օրվա պատվին:
Մարկ Վանդե Հայն իր հերթին մասնակցել է Ռոսկոսմոսի տիեզերագնացների ռևանշային խաղին ընդդեմ NASA-ի տիեզերագնաց-մարզիկների:


Վիդեոն կարող եք դիտել հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/watch?v=FeNzymairOw

 

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան