logo

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ15 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Փետրվարի 16-18-ը Կազանում մեծահասակաների բադմինթոնի Եվրոպայի թիմային առաջնությանը զուգահեռ ընթանալու է նաև մինչև 15 տարեկանների Եվրոպայի անհատական առաջնությունը: Այստեղ մարզիչ Էլեանորա Մեսրոպյանի ղեկավարությամբ Հայաստանը կներկայացնեն 2 բադմինթոնիստուհիներ` Գայանե Մամաջանյանն ու Սվետլանա Բոյաջյանը: Արդեն կայացել է վիճակահանությունն ու ՀՀ պարտվիրակներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին: 
Ինչպես հայտնում են Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից, աղջիկների մենախաղային մրցմանը մասնակցելու են 25 երկրի 46 բադմինթոնիստուհի: 
Վիճակահանության արդյունքներով հայ բադմինթոնիստուհիները փետրվարի 16-ին 1/32-րդ փուլում մրցելու են`
Սվետլանա Բոյաջյան (ՀՀ) – Միա Կասկ (Էստոնիա):
Այս զույգի հաղթողը 1/16-րդ փուլում ուժերը կչափի պայքարը միանգամից այդ փուլից սկսող Լատվիայի պատվիրակ Անժելա Ռուլե-Տիտավայի հետ:
Գայանե Մամաջանյան (ՀՀ) - Չլո Լի (Հոլանդիա):
Այս զույգի հաղթողը 1/16-րդ փուլում 1/8-րդ փուլի ուղեգիրը կխաղարկի իսպանուհի Լուչիա Ռոդրիգեսի հետ: 
Մեր պատվիրակիները ելույթ կունենան նաև աղջիկների զուգախաղի մրցպայքարին  որտեղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն են վիճարկելու 31 զույգեր:
1/16-րդ փուլ, փետրվարի 16-ին՝
Գայանե Մամաջանյան/ Սվետլանա Բոյաջյան (ՀՀ) - Անա Կաբալերո/ Ամայա Տորալբա, (Իսպանիա):
Այս զույգի հաղթողը 1/8-րդ փուլում կմրցի Սոֆիա Ռեդի/ Թեա Ռոսլին (Շվեդիա) - Կիստեն Դե Վիթ/ Իրիս Վայն Լեյսեն զույգի հաղթողի հետ: 
Տեղին է նշել, որ Մ15 տարեկանների նախորդ` 2016թ Եվրոպայի առաջնությունը ևս անցկացվել է Թաթարստանի մայրաքաղաք Կազանի Gymnastics Centre մարզապալատում: Այն ժամանակ ստուգատեսում հանդես են եկել 34 երկրի 162 պատվիրակներ: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար տղաների մենախաղերում պայքարում էին 51 մասնակից, 59-ը՝ աղջիկների մենախաղերում, 20 զույգ՝ տղաների զուգախաղերում, 23 զույգ՝ աղջիկների զուգախաղերում, 42 զույգ՝ խառը զուգախաղերում: Այս մրցաշարում մարզիչ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացրեցին Քնարիկ Մարգարյանը, Գայանե Մամաջանյանն ու Արման Վարդանյանը:
Աղջիկների մենախաղերում Գայանե Մամաջանյանը առաջին իսկ փուլից դուրս մնաց պայքարից՝ 6:21, 9:21 հաշվով պարտություն կրելով Ռուսաստանի ներկայացուցչուհի Եկատերինա Ռազյանցևայից: Նույն իրավիճակում հայտնվեց Արման Վարդանյանը: Վերջինս 3:21, 4:21 հաշվով պարտվեց ռուս Գեորգի Լեբեդևին: Պետք է նշենք, որ սա պատանի խաղացողների համար առաջին միջազգային մրցափորձն էր:
Համեմատաբար հաջող հանդես եկավ Հայաստանի փոխչեմպիոնուհի Քնարիկ Մարգարյանը, ով 2015 թ. Սլովենիայի մինչև 15 տարեկանների միջազգային մրցաշարում գրավել էր 3-րդ տեղը: Կազանի ստուգատեսում Մարգարյանը 17:21, 21:16, 21:16 հաշվով առավելության հասավ պորտուգալուհի Յոհանա Էդուարդոյի նկատմամբ: Սակայն հաջորդ փուլում 9:21, 7:21 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցչուհի Բենգիսու Էրջեթինին: Վերջինս առաջնության արդյունքում աղջիկների զուգախաղերում գրավեց 1-ին տեղը, իսկ աղջիկների մենախաղերում դարձավ բրոնզե մեդալակիր:
Հուսանք, որ ՀՀ պատվիրակները այս անգամ կուրախացնեն առավել հուսադրող մրցելույթներով և փորձությունն առավել հաջող կհաղթահարեն: 

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան