logo

ԲԱԴՄԻՆԹՈՆՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՏՈՆ ՄՈՏԵՑԱՎ ԻՐ ԱՎԱՐՏԻՆ

Բադմինթոնյան ևս մեկ տոն ավարտվեց՝ Կազանում երեկ երեկոյան պարգևատրվեցին Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները՝ 2018թ. առաջնությունը մտցնելով պատմության մեջ:
Դանիացիները լավագույնն էին Եվրոպայում
Այս անգամ, ինչպես և 2 տարի առաջ (առաջնությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ) թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց պայքարում հաղթեցին դանիացիները:
Տղամարդկանց թիմային առաջնության եզրափակիչ դուրս եկան Դանիայի և Անգլիայի բադմինթոնիստները: Ընդհանուր խաղերի արդյունքում դանիացիները հաղթեցին 3-1 հաշվով:
Կանանց պայքարում դանիացիները նույն՝ 3-1 հաշվով առավելության հասան գերմանացիների նկատմամբ և բաղձալի ոսկե մեդալներն արդեն 5-րդ անգամ կուղևորվեն Դանիա:
Առաջնության կազմակերպական բարձր մակարդակի համար ռուս գործընկերներին իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել Բադմինթոնի Եվրոպայի համադաշնության գլխավոր քարտուղար Բրայան Ագերբակը:
Հաջորդ հանդիպումը Ֆրանսիայում
2020 թ. Եվրոպայի թիմային առաջնությունը նախատեսվում է անցկացնել Ֆրանսիայում: Նույն օրերին Ֆրանսիայում կանցկացվի նաև Եվրոպայի՝ մինչև 15 տարեկանների առաջնությունը:

Լուսանկարը՝ Badminton Europe-ի

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան