logo

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՆՉԵՎ 15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

Նախօրեին Կազանում ավարտվեց Եվրոպայի մինչև 15 տարեկանների 2018թ.  առաջնությունը: Լավագույնները պայքարեցին կանանց և տղամարդկանց մենախաղերում, ինչպես նաև տղամարդկանց, կանանց և խառը զուգախաղերում: Ստորև ներկայացնում ենք հաղթողներին:
Տղամարդկանց մենախաղում հաղթող դարձավ ֆրանսիացի Ալեքս Լանիեն: Կանանց մենախաղում առաջին հորիզանականը զբաղեցրեց տանտերերին ներկայացնող Մարիա Գոլուբևան:
Տղամարդկանց զուգախաղում հավասարը չունեին դանիացիները: Եզրափակիչը դանիական էր, արդյունքում հաղթեց Անդերսեն/Կյաեր զույգը:
Նմանատիպ իրավիճակ էր նաև կանանց զուգախաղում՝ արդեն Ռուսաստանի մասնակցությամբ: Ռուսական եզրափակչում հաղթող դարձավ Բարանովա/Բիչկովա զույգը:
Խառը զուգախաղում ևս հաղթեցին Ռուսաստանի բադմինթոնիստները՝ Մարիա Գոլուբևան և Եգոր Բորիսովը:

Այսպիսով, Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում լավագույն արդյունք ցուցադրեց Ռուսաստանը՝ վաստակելով ամենաշատ քանակով ոսկե մեդալներ:

Լուսանկարը՝ Badminton Europe-ի

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան