logo

<<ԲԱԴՄԻՆԹՈՆ ԵՎՐՈՊԱՆ>> ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԻՆ

Վերջերս Երկիր մոլորակի ուղեծրի վրա գտնվող միջազգային տիեզերական կայանում կայացավ բադմինթոնի պատմության մեջ առաջին տիեզերական մրցաշարը: Վերջինիս մասնակցեցին տիեզերագնացներ Ալեքսանդր Միսուրկինը (Ռոսկոսմոս), Անտոն Շկապլերովը (Ռոսկոսմոս), Ջոզեֆ Ակաբան (NASA), Մարկ Վանդե Հայը (NASA), Նորիշիգե Կանայը (JAXA):
Խաղերն անցկացվել են տղամարդկանց մենախաղային կարգով, բայց՝ յուրահատուկ տիեզերական կանոններով: Առաջին խաղում հաշիվը չեն գրանցել, այդ պատճառով պատմական առաջին խաղի հաղթողներ են համարվում բոլոր մարզիկները:
Այս կապակցությամբ Բադմինթոնի Եվրոպայի համադաշնությունը (ԲԵ) որոշում է ընդունել առաջին տիեզերական մրցաշարի բոլոր մասնակիցներին պարգևատրել ոսկե մեդալներով՝ բադմինթոնի զարգացման մեջ պատմական ներդրում կատարելու համար:
Պարգևատրման արարողությունը կայացել է Եվրոպայի թիմային առաջնության փակման շրջանակներում, մասնակիցներին հնարավորություն է տրվել դիտել պատմական հանդիպման տեսագրությունը: Մեդալները կփոխանցվեն տերերին նրանց՝ Երկիր վերադառնալուն պես:

ԲԵ-ի գլխավոր քարտուղար Բրայան Ագերբակը նշել է, որ անչափ ուրախ է, որ բադմինթոնը դուրս եկավ ընդհուպ մինչև տիեզերք՝ իսկապես այլևս չունենալով սահմաններ:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան