logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Սլովակիայի Տրենչին քաղաքում փետրվարի 28-ից մարտի 3-ն անցկացվելու է Սլովակիայի բաց առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ութակի չեմպիոն Լիլիթ Պողոսյանը:
Մրցաշարին մասնակցելու համար Սլովակիա է մեկնել 36 երկրի (Հայաստան, Անգլիա, Ադրբեջան, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Հոնգ Կոնգ, Խորվաթիա, Իտալիա, Ինդոնեզիա, Իսպանիա, Հնդկաստան, Կիպրոս, Լատվիա, Հունգարիա, Մալայզիա, Մալթա, Մեքսիկա, Մոնղոլիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սլովակիա, Սլովենիա, Սերբիա, Շվեդիա, Թայվան, Թայլանդ, Ուկրաինա, Ուելս) 230 մասնակից:
Հայաստանը ներկայացնող Լիլիթ Պողոսյանի առաջին մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Ցայ Սին-Պեյը:
Առավոտյան ժամը 9-ին կմեկնարկի որակավորման փուլը, Լիլիթի ելույթին սպասում ենք կեսօրից հետո:

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան նորությունները կհայտնի հաջորդիվ:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան