logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ

Սլովակիայի Տրենչին քաղաքում շարունակվում է Սլովակիայի բաց առաջնությունը: Ցավոք սրտի մեր ներկայացուցիչը՝ Լիլիթ Պողոսյանը, խաղային առաջին օրը պայքարից դուրս մնաց՝ պարտվելով Չինաստանը ներկայացնող Ցայ Սին-Պեյին: Հատկանշական է, որ չնայած պարտությանը, Լիլիթն ընդհանուր խաղում ավելի շատ միավորներ վաստակեց, քան մրցակիցը՝ 20-22 21-12 18-21: Խաղի ավարտից հետո Հայաստանի բազմակի չեմպիոնը իր սոցիալական էջում գրառում է կատարել. <<Հավասար խաղ, ցավոք չկարողացա հաղթել։ Ասիացի խաղացողների դեմ միշտ բավականին դժվար է խաղի տեմպը գտնելը, բայց այս անգամ վերջապես ինձ հաջողվեց հավասար պայքարել։ 
Շատ լավ միավորներ եղան, իսկապես վայելեցի խաղը ու ուրախ եմ իմ ելույթով։

Պատրաստ եմ ավելի մոտիվացված ու ավելի շատ աշխատել կորտում>>:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան