logo

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՎՈԼԱՆԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Շատերը գիտեն, որ բադմինթոնում վոլանի արագությունը մի քանի անգամ գերազանցում է այլ սպորտաձևերում գրանցվող արագությանը։ Ամենաուժեղ հարվածի համաշխարհային ռեկորդը գրանցվել է մալայզիացի Թան Բուն Յոնի կողմից։ 2013 թվականին փորձնական խաղի ժամանակ նա կարողացել է հարվածել 493 կմ/ժ արագությամբ։ Պաշտոնական խաղի ժամանակ գրանցված ամենաուժեղ հարվածը եղել է 2015 թ․՝ 408 կմ/ժ։ Հարվածի հեղինակը եղել է մալայզիացի Լի Չոն Ուեյը։ Մեկ տարի անց ընդամենը 1 կմ/ժ պակասեց դանիացի Յան Յորգենսենին կրկնելու մալայզիացու ռեկորդը։ Վիկտոր Աքսելսենի հարվածը ևս գերազանցել է 400 կմ/ժ-ը։
Կանանց գրանցած արդյունքները, ինչպես և կարելի էր կռահել, ավելի ցածր են։ Ամենաարագ հարվածի հեղինակը թայլանդացի Ռաչանոկ Ինտանոնինն է՝ 372 կմ/ժ։

Լի Չոն Ուեյ (Մալայզիա, 2015) - 408 կմ/ժ
Յան Յորգենսեն (Դանիա, 2016) - 407 կմ/ժ
Վիկտոր Աքսելսեն (Դանիա, 2015) - 404 կմ/ժ
Ռաչանոկ Ինտանոն (Թայլանդ, 2016) – 372 կմ/ժ
Տայ Ցու Յին (Չինաստան, 2016) – 360 կմ/ժ
Բան Յիհան (Չինաստան, 2016) -359 կմ/ժ

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան