logo

ԳԱՅԱՆԵ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԸ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ «ԱՌՅՈՒԾԸ ԶԻՈՆՈՒՄ» ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ

Բադմինթոնի ՀՀ պատանեկան հավաքականի 3 բադմինթոնիստուհիներն Իսրայելի Ռիոն Լե Զիոն քաղաքում մարտի 15-17-ը հանդես եկան Մ13, Մ15 և Մ19 տարեկանների Lion in Zion «Israel Junior 2018» «Առյուծը Զիոնում» անունը կրող արդեն 9-րդ անգամ կազմակերպվո` 9th Israjel Junior միջազգային մրցաշարում: 
Ինչպես իրազեկել էին բադմինթոնի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, Սվետլանա Բոյաջյանը, Գայանե Մամաջանյանը և Էլեն Տիրատուրյանը մասնակցեցին մինչև 15 տարեկան՝ Մ15 աղջիկների թե՛ մենախաղի, թե՛ աղջիկների և թե՛ խառը զուգախաղերի մրցապայքարին: 
Աղջիկները մրցավայր էին մեկնել բադմինթոնի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և ՀՀ բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանի հետ, ում ղեկավարությամբ էլ նրանք այնտեղ ելույթ ունեցան:
Մ15 աղջիկների մենախաղի մրցումներում գլխավոր մրցանակը վիճարկեցին 5 երկրի` Դանիայի, Կիպրոսի, Հայաստանի, Հնդկաստանի և Իսրայելի տարբեր ակումբների՝ 14 բադմոնթոնիստուհիներ, ովքեր նախնական փուլում բաժանվել էին 4 խմբերի:
Խմբային մրցաշարում հաջող հանդես եկան Գայանե Մամաջանյանն ու Սվետլանա Բոյաջյանը, ովքեր իրենց խմբերում համապատասխանբար 1-ին և 2-րդ տեղերը գրավելով քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք ստացան: Իսկ մրցակիցներից ավելի փոքր Էլեն Տիրատուրյանին չհաջողվեց հաղթհարել խմբային փուլի արգելքը:
Խմբային փուլում 3 անընդմեջ հաղթանակ տոնած Գայանե Մամաջանյանը հաջողությամբ հաղթահարեց նաև ¼-րդ փուլի արգելքը: Համառ ու դրամատիկ պայքարում 31 րոպե տևած մրցամարտում 2:1 (21:16 11:21 21:11) հաշվով պարտության մատնելով կիպրոսցի Մարիցա Ֆիրիլային, նա մտավ կիսաեզրափակիչ: Երեկ ½-րդ փուլում Մամաջանյանը դրամատիկ ու անզիջում պայքարում, 33 րոպե տևած մրցամարտում 1:2 (15:21 21:19 18:21) հաշվով տանուլ տվեց կիպրոսցի Միշել Չարային, ու տուն է վերադառնում բրոնզե մեդալով: Սա ՀՀ պատվիրակների Իսրայելի այս ստուգատեսում նվաճած միակ պարգևն էր:
Ի դեպ, Միշել Չարան քառորդ եզրափակչում 21:18 21:15 հաշվով հաղթել ու հետագա մրցապայքարից դուրս էր մղել նաև ՀՀ պատվիրակ Սվետլանա Բոյաջյանին: Վերջինս 14 մասնակիցների պայքարում ի վերջո գրավեց 5-րդ տեղը: 
Մ15 աղջիկների մենախաղի մրցման 2-րդ բրոնզե մեդալը բաժին հասավ կիպրոսցի Յոաննա Անտոնիուին, ով կիսարզրափակչում 4:21 6:21 հաշվով զիջել էր հնդկուհի Ռիյա Հաբբուին:
Իսկ ահա Միշել Չարան էլ եզրափակչում 3:21,8:21 հաշվով տանուլ տվեց մրցաշարի Մ15 տարեկան աղջիկների խմբի բացարձակ հաղթող հնդկուհի Ռիյա Հաբբուին: Վերջինս խառը զուգախաղում հաղթող ճանաչվեց իր համերկրացի Պրաթամ Վանիի, իսկ աղջիկների զուգախաղում էլ՝ կիպրոսցի Յոաննա Անտոնիուի հետ ընկերակցությամբ:
ՀՀ պատվիրակներն այս անգամ զոուգախաղերում անհաջող հանդես եկան ու իրենց հենց առաջին մրցամարտերում պարտություններ կրելով մրցանակային տեղերի համար պայքարին չկարողացան միջամտել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Իսրայելի Ռիշոն Լե Զիոն քաղաքում մարտի 23-25-ն անցկացված Li Ning Israel Youth անվանումը կրող պատանեկան միջազգային մրցաշարում մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ Հայաստանը դարձյալ ներկայացրել էին վերոհիշյալ երեք հայ բադմինթոնիստուհները` Գայանե Մամաջանյանը (Մ15), Սվետլանա Բոյաջյանը (Մ15) և Էլեն Տիրատուրյանը (Մ13): Մ15 աղջիկների զուգախաղերում Գայանե Մամաջանյան – Սվետլանա Բոյաջյան զույգ կիսաեզրափակչում պարտվեց Հելի Նեյման /Իսրայել/ - Վերոնիկա Տարուսավա /Բելոռուս/ երկյակին և զբաղեցրեց մրցանակային 3-րդ հորիզոնականը:
Մ15 տարեկանների խառը զուգախաղերում Տոբի Դիլինգհամ (Անգլիա) - Գայանե Մամաջանյան երկյակը պայքարն սկսեց 1/32 փուլից: Չորս անընդմեջ հաղթանակների շնորհիվ նոր կազմավորված երկյակը հասավ եզրափակիչ փուլ: Պարտվելով ուկրաինացի մրցակիցներին` հայ-անգլիական երկյակը գրավեց երկրորդ տեղը:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան