logo

ՊԵԴԵՐՍԵՆԸ ԵՎ ՋՈՒԼԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԱՆԳԼԻԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Դանիական տիտղոսակիր Քրիստինա Պեդերսեն/Կամիլլա Ջուլ զույգին հաջողվեց Անգլիայի բաց առաջնության ժամանակ ռևանշ վերցնել և հաղթել ճապոնական Յուկի Ֆուկուշիմա և Սայակա Հիրոտա զույգին:
Խաղից հետո Կամիլլա Ջուլը <<Բադմինթոն Եվրոպայի>> թղթակցին փոխանցեց.

- Չեմ կարող նկարագրել, թե ինչ է նշանակում վերջապես լինել ամենավերևում: Ես անչափ երջանիկ եմ:

1981 թվականից հետո առաջին անգամ եվրոպացիներին հաջողվեց Անգլիայի բաց առաջնության կանանց զուգախաղում գրավել առաջին հորիզոնականը: Դանիացիները եզրափակչում առավելության հասան ճապոնացիների նկատմամբ 21-19, 21-18 հաշվով:

Պեդերսեն/Ջուլ զույգի մրցելույթներին սպասում ենք ապրիլի 24-29 Հուելվայում (Իսպանիա) կայանալիք Եվրոպայի առաջնությանը. արդյո՞ք կհաջողվի հաղթել նաև այնտեղ, ցույց կտա ժամանակը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան