logo

ՔՐԻՍ ԵՎ ԳԱԲՐԻԵԼ ԱԴՔՈՔՆԵՐԸ  ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻՆ ԹՈՂԵՑԻՆ ԽԱՌԸ, ԱՆՈՐՈՇ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Բիրմինգհեմում ընթացող Անգլիայի բաց առաջնության ժամանակ Քրիս և Գաբրիել Ադքոքներին չհաջողվեց հաջողության հասնել: Երեք խաղում նրանք պարտվեցին Յութա Վատանաբին և Արիսա Հիրաշինոյին և հայրենիքում չկարողացան հասնել մինչև կիսաեզրափակիչ:
Միևնույն ժամանակ, ընդամենը մեկ ամիս առաջ Ադքոքները նույնիսկ վստահ չէին՝ մասնակցելու են այս տարվա Անգլիայի բաց առաջնությաը, թե ոչ: Հնդկաստանի բաց առաջնության ժամանակ Գաբրիելը ոտքի վնասվածք էր ստացել և չգիտեր, արդյոք ժամանակին կկարողանա վերականգնվել: Ի ուրախություն բրիտանացի երկրպագուների՝ նա վերականգնվեց: Անշուշտ, Ադքոքները Բիրմինգհեմի երկրպագուների կողմից ամենասիրված մարզիկներն են: Ցավոք, նրանք սիրված զույգին այս առաջնության ժամանակ այլևս չեն տեսնի Արենայում:

- Եթե մեկ շաբաթ առաջ ինձ առաջարկեին քառորդ եզրափակիչը, ես միանշանակ կհաղթեի: Վատ եմ զգում, որ պարտվել ենք: Մենք չենք սիրում պարտվել,- <<Բադմինթոն Եվրոպայի>> թղթակցին փոխանցեց  Գաբրիելը:

Պատրաստեց Լիլիթ Ադամյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան