logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՖԻՆՆԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Ապրիլի 5-8-ը Ֆինլանդիայի Վանտա քաղաքում կանցկացվի Ֆիննական բաց առաջնությունը, որին մասնակցելու հնարավորություն է ստացել նաև դանիական Հոլբեկ քաղաքում հմտությունները կատարելագործող, Հայաստանի բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը: Առաջնությունն անցկացվելու է 19-րդ անգամ: Մինչև 2009 թվականը Ֆիննական բաց առաջնությունն անցկացվել է Հելսինկիում, որից հետո այն տեղափոխվեց մոտակա Վանտա քաղաք. վերջինս հյուրընկալել է նաև 2011 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Խաղերը կանցկացվեն <<Էներգիա Արենա>> բազմաֆունկցիոնալ դահլիճում:
Լիլիթը պայքարն սկսելու է որակավորման երկրորդ փուլից, որտեղ մրցելու է Վայշնավի Կարի (Ինդոնեզիա) – Լի Զի Յի (Մալայզիա) ասիական զույգի հաղթողի հետ:
- Այժմ <<Centre of Excellence>>-ում պատրաստվում եմ Finnish Open 2018-ին, որը միջազգային մրցաշարերի երեք մակարդակներից ամենաբարձրն է` International Challenge, - տեղեկացնում է Պողոսյանն իր հետևորդներին:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 25000 ԱՄՆ դոլար:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան