logo

ԲԱՆԳԿՈԿՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բանգկոկում մայիսի 20-27-ը կանցկացվի տղամադրկանց և կանանց աշխարհի թիմային առաջնությունը: Անցած շաբաթ Թայլանդի մայրաքաղաքում կայացավ վիճակահանությունը և 16 երկրների թիմերը գրավեցին իրենց տեղերը 4 ենթախմբերում: Հիշեցնենք, որ տարեսկզբին Կազանում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք բերեց տղամարդկանց 4 թիմ (Դանիա, Անգլիա, Գերմանիա և Ֆրանսիա) և կանանց 4 թիմ (Դանիա, Գերմանիա, Ռուսաստան և Իսպանիա): Սակայն վիճակահանությունից կարճ ժամանակ առաջ Անգլիայի տղամարդկանց և Իսպանիայի կանանց թիմերը հրաժարվեցին առաջնության մասնակցությունից և մասնակցության հնարավորություն ընձեռվեց Հոնկոնկգի տղամարդկանց և Ֆրանսիայի կանանց թիմերին:
Ներկայացնենք վիճակահանության արդյունքներն ըստ խմբերի.
տղամարդկանց թիմային առաջնություն՝
Ա. Չինաստան, Հնդկաստան, Ֆրանսիա, Ավստրալիա
Բ. Ինդոնեզիա, Կորեա, Կանադա, Թայլանդ
Գ. Թայվան, Ճապոնիա, Գերմանիա, Հոնկոնգ
Դ. Դանիա, Մալայզիա, Ռուասատնա, Ալժիր

Կանանց թիմային առաջնություն՝
Ա. Ճապոնիա, Հնդկաստան, Կանադա, Ավստրալիա
Բ. Թայլանդ, Թայվան, Գերմանիա, Հոնկոնգ
Գ. Կորեա, Դանիա, Ռուսաստան, Մավրիկիա
Դ. Չինաստան, Ինդոնեզիա, Ֆրանսիա, Մալայզիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան