logo

ՖԻԹՆԵՍ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ռակետային ամենահայտնի սպորտաձևերի՝ բադմինթոնի, թենիսի և սեղանի թենիսի ֆեդերացիաները համագործակցում են <<Ռակետային սպորտաձևերի գիտության վեցերորդ համաշխարհային կոնգրեսի>> նախապատրաստման շրջանակներում, որը տեղի է ունենալու մայիսին Բանգկոկում կայանալիք Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի Թոմաս և Ուբեր գավաթի եզրափակիչների օրերին՝ <<Արոմա գրանդ հոտելում>> մայիսի 25-ին և 26-ին:
Ֆիթնեսին, կատարողականությանը  և ռակետային դիզայնին վերաբերող տարբեր հարցեր են քննարկվելու Կոնգրեսի ընթացքում, որի կազմակերպիչների թվում են Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան, Սեղանի թենիսի համաշխարհային ֆեդրացիան, Թայլանդի Բադմինթոնի ասոցիացիան: Կոնգրեսին աջակցում է նաև  Թենիսի համաշխարհային ֆեդերացիան:
Կոնգրեսի մասնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնանցնելու են այն գործոնների վրա, որոնք զգալիորեն ազդում են ռակետային սպորտաձևերի մրցունակության վրա: Այդ գործոններն են մարզչական, հոգեբանական գործոնները, վնասվածքները և դրանց կանխարգելումը, վերականգնումը, սնունդը և մարզումները: Կոնգրեսի կարգախոսն է՝ <<Ռակետային սպորտաձևերը խիստ կարգապահական տեսանկյունից>>:
Բոլոր այն գիտնականները, հոգեբանները, բժիշկներն ու մարզիչները, ովքեր հետաքրքրված են ռակետային սպորտաձևերով, կարող են մասնակցել այս միջոցառմանը:
Աշխատանքների ներկայացման և գրանցման վերջնաժամկետը 2018 թվականի ապրիլի 1-ն է, իսկ վերանայված աշխատանքներինը՝ ապրիլի 15-ը:

Պատրաստեց Լիլիթ Ադամյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան