logo

ՀԵՏՀԱՇՎԱՐԿ ՄԻՆՉԵՎ <<ԲԱԴՄԻՆԹՈՆ ԵՎՐՈՊԱՅԻ>> ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Հաշված օրեր են մնացել ապրիլի 13-ին, երբ Դուբրովնիկում կկայանա Բադմինթոնի Եվրոպայի համադաշնության տարեկան համագումարը: Եվրոպական բոլոր ֆեդերացիաները հրավիրված են մասնակցելու մայրցամաքի բադմինթոնի 3 գեղեցիկ միջոցառումներին:
Ուրբաթ՝ ապրիլի 13-ին տեղի կունենա անդամ երկրների ժողովը, որի ընթացքում կներկայացվեն տարբեր հանձնաժողովներում վերջին զարգացումներն ու առաջիկա ծրագրերը: Այն նաև հիանալի հարթակ է նոր գաղափարների առաջքաշման, միմյանց ավելի լավ ճանաչելու և համագործակցելու համար: Շաբաթ օրը՝ առավոտյան և կեսօրին, տեղի կունենան ընտրություններ՝ անդամ-պատվիրակների 51-րդ հավաքի ընթացքում: Երեկոյան տեղի կունենա Պարգևատրման արարողությունը, որի շրջանակներում իրենց մրցանակները կստանան Տարվա լավագույն տղամարդ մարզիկը, կին մարզիկը, երիտասարդ մարզիկը, ավագ մարզիկը և պարա-բադմինթոնիստը: Հայաստանից միջոցառմանը մասնակցելու է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի լրատվության և արտաքին կապերի պատասխանատու Մարի Մանուկյանը:

<<Բադմինթոն Եվրոպայի>> հետ համատեղ միջոցառումը կազմակերպել է  Խորվաթիայի բադմինթոնի ասոցիացիան: Այն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի դիտել <<Բադմինթոն Եվրոպայի>> յութուբյան կայքում՝ https://www.youtube.com/channel/UCKKVmSr0-nktD2CFXATNkYw?view_as=subscriber հղումով:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան