logo

ՀՀ ԹԻՎ 1 ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՈՒՀԻՆ ՄԻՆՍԿԻ 2019 թ. ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ 2-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Լուսանկարը՝  Badminton Europe-ի

2019 թ. հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելու են Եվրոպայի ամառային օլիմպիական 2-րդ խաղերը` Եվրոպայի մարզական 2-րդ խաղերը, որի մասնակիցները 15 մարզաձևի 23 մրցաձևերից 50 երկրի ավելի քան 4000 մարզիկ 198 մեդալների հավաքածու են խաղարկելու: Խաղերի ծրագրում ընդգրկված է նաև բադմինթոնը:
Հայաստանի առաջատար բադմինթոնիստուհի, ՀՀ բազմակի չեմպիոնուհի, 21-ամյա երևանցի Լիլիթ Պողոսյանն, ով 2017թ սեպտեմբերի 1-ից բադմինթոնի եվրոպական համադաշնության հատուկ քառամյա ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում մարզումային ճամբարում վարպետությունը կատարելագործելու բացառիկ հնարավորություն է ստացել 2020թ Տոկիոյի 2020թ օլիմպիական խաղերի մասնակցելու հեռահար նպատակով:
Բացի մինչ այդ Պողոսյանը հնարավորություն ունի նախ մասնկցելու Մ 2019թ հունիսին Մինսկում կայանալիք Եվորպայի մազական խաղերին: Ինչպես պարզաբանեց մարզուհին այդ ստուգատեսին մասնակցելու հնարվորություն կա. <<Այո, Մինսկի ուղեգիր նվաճելու շանսեր կան։ Հարկավոր է Եվրոպայի անհատական առաջնության մանսակցելու մրցակարգի նման. վարկանիշային միավորներ վաստակել տարբեր միջազգային մրցաշարերում:
Բելառուսի մայրաքաղաքում անցկացելիք խաղերի կանանց բադմինթոնի մենախաղի մրցաշարին 32 մարզուհի է մասնակցելու: Այս օլիմպիադային մասնակցելու վարկանիշային միավորներ կարելի է հավաքել մինչև 2019 թ. մարտի 28-ը: Հայտնի է նաև, որ Մինսկում յուրաքանչյուր երկրից առավելագույնը կարող է մասնակցել 2 բադմինթոնիստուհի:
Այնպես որ այս խաղերին մասնակցելու համար Եվրոպայի դասակարգման աղյուսակում հարկավոր է անպայման առաջատար դիրքեր զբաղեցնել:
Այսօրվա ՝ ապրիլի 9-ին դրությամբ Լիլիթ Պողոսյանը կանանց մենախաղի Եվրոպայի` BEC-ի դասակարգման ցուցակում վարկանիշային 600 միավորով զբաղեցնում է 187-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցել երազող ՀՀ բազմակի չեմպիոնուհի 2018 թ.-ին հասցրել է մասնակցել նախ հունվարի 18-21-ը Լունդ քաղաքում Շվեդիայի բաց առաջնությանը՝ Swedish Open-ին, իսկ փետրվարի 28-ից մարտի 3-ն էլ Տրենչին քաղաքում Սլովակիայի բաց առաջնությունը՝ YONEX Slovak Open-ին, իսկ ապրիլի 5-8-ն էլ Ֆինլադիայի Վանտաա քաղաքում՝ Ֆինլադիայի բաց առաջնությանը` Finnish Open 2018-ին:
Պլանավորված է, որ ընթացիկ մրցաշրջանում Պողոսյանը մասնակցելու է առնվազն 10 միջազգային մրցաշարի, որպեսզի կարողանա բարելավել իր անհատական ընթացիկ վարկանիշը:
Լիլիթի հաջորդ մրցելույթը կլինի ապրիլի 19-22-ը Հունաստանի Սիդիրսկաստրո քաղաքում ընթանալիք ներկայուցուցչական Hellas International միջազգային մրցաշարում:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան