logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՄԵԾԱՊԵՍ ՆՊԱՍՏԵՑ «ԹՈՍՏՂՈՒՊ ԷԼԻՏ» ԱԿՈՒՄԲԻՆ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ԴԱՆԻԱՅԻ 2-ՐԴ ԴԻՎԻԶՈՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ

Կանանց բադմինթոնի ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ, 22-ամյա Լիլիթ Պողոսյանը 2017 թ. սեպտեմբերի 1-ից բադմինթոնի եվրոպական համադաշնության հատուկ քառամյա ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում Centre of excellence մարզումային ճամբարում վարպետությունը կատարելագործելու բացառիկ հնարավորություն է ստացել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցելու հեռահար նպատակով:
Այս մարզումներից զատ Լիլիթին ավելի մեծ հնարավորությունն է ընձեռվել նաև առավել հաճախակի մասնակցելու միջազգային մրցաշարերի:
ՀՀ բազմակի չեմպիոնուհին 2018 թ.-ին արդեն հասցրել է մասնակցել 4 միջազգային մրցաշարի: Նա նախ հունվարի 18-21-ը Լունդ քաղաքում հանդես է եկել Շվեդիայի բաց առաջնությանը՝ Swedish Open, իսկ փետրվարի 28-ից մարտի 3-ն էլ Տրենչին քաղաքում Սլովակիայի բաց առաջնությունում՝ YONEX Slovak Open-ում, իսկ ապրիլի 5-8-ն էլ Ֆինլադիայի Վանտաա քաղաքում՝ Ֆինլադիայի բաց առաջնությանը` Finnish Open 2018-ին, իսկ ապրիլի 19-22-ը Հունաստանի Սիդիրսկաստրո քաղաքում ընթանալիք ներկայուցուցչական Hellas International միջազգային մրցաշարի:
Պլանավորված է, որ ընթացիկ մրցաշրջանում Պողոսյանը մասնակցելու է առնվազն 10 միջազգային մրցաշարի, որպեսզի կարողանա բարելավել իր անհատական ընթացիկ վարկանիշը: Դանիայում շարունակելով իր ծանրաբեռնված և արդյունավետ մարզումները՝ Լիլիթը դանիական ակումբի կազմում մասնակցում է նաև Դանիայի ակումբային թիմերի առաջնությանը:
Մասնվորապես երեկ՝ ապրիլի 22-ին, նա դանիական <Թոստղուպ Էլիտ>` Taastrup Elite Badminton (TEB) ակումբի կազմում, որը 3-րդ դիվիզոնի 1-ին խմբի մրցաշարում 4-րդ տեղն էր գրավել փլեյ –օֆֆում 2-րդ դիվիզոնում հանդես գալու ուղեգիրը վիճարկեց 3-րդ դիվիզոնի 2-րդ խմբում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած <էսբյերգի> հետ: Վճռորոշ մրցամարտը 7:4 հաշվով շահելով Թոստղուպ Էլիտը 2-րդ դիվիզոնում հանդես գալու ուղեգիր նվաճեց: Հատկապես ուրախալի է, որ իր թիմի այս կարևոր ու ծանրակշիռ հաղթանակում մեծ ներդրում ունեցավ Լիլիթ Պողոսյանը: Նա այսպես մեկնաբանեց իր ու իր թիմի ելույթը. 
<<Հաղթանակ դանիական ակումբային առաջնության երրորդ դիվիզիայի փլեյ -օֆֆ փուլի վերջին խաղում, ու Թոստղուպ Էլիտը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա երկրորդ դիվիզիայում. մեծ պատիվ էր խաղալ աշխարհի չեմպիոն Թոմաս Լեյբորնի թիմում։ Ուրախ եմ, որ վերջին խաղում կարողացա երկու միավոր պարգևել իմ թիմին` հաղթելով և' մենախաղում, և' զուգախաղում շոտլանդացի Թոնի Վուդսի հետ>>։
Շնորհավորելով երիտասարդ հայ մարզուհուն այս նշանակալի հաջողության առթիվ՝ նշենք, որ առջևում նրան նոր, լուրջ փորձություններ են սպասում: Այսպես, առաջիկայում Պողոսյանը պատրաստվում է հանդես գալու future series մրցաշարքի ևս 2 միջազգային մրցաշարերի: Լիլիթը նախ, Ելագվայում (Լատվիա) ուժերը կփորձի մայիսի 31-ից հունիսի 3-ն ընթանալիք YONEX Latvia International, ապա հունիսի 7-10-ն էլ իր վարպետությունը կցուցադրի Կաունասում (Լիտվա) անցկացվելիք YONEX Lithuanian International մրցաշարում:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան