logo

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2018 Թ. ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Երևանում մայիսի 8-ին մեկնարկեց բադմինթոնի Հայաստանի պատանիների առաջնությունը: Այն տվելու է 3 օր և կավարտվի մայիսի 9-ին, հաղթանակի օրը:
Առաջնությանը մասնակցելու են եկել Հայաստանի տարբեր կողմերում մարզվող բադմինթոնիստներ: Դահլիճում տիրող խանդավառ մթնոլորտը փոխանցվում էր նաև պատանիներին երկրպագելու եկած ծնողներին ու ընկերներին:
Բացման գեղեցիկ արարողությունը մեկնարկեց բադմինթոնիստների շքերթով, որի ավարտից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը: Նա, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց մարզիչներին կատարած աշխատանքի համար և հույս հայտնեց, որ առաջնության ընթացքում նոր, հեռանկարային մարզիկներ ի հայտ կգան:

Եզրափակիչները կմեկնարկեն մայիսի 9-ին ժամը 3-ին Հաղթողները, որպես հեռանկարային մարզիկներ, կստանան դիպլոմներ: Իսկ հաղթողներից երկուական տղա և աղջիկ հնարավորություն կստանան մեկնել Կանադա:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան