logo

ԿԻԵՎԸ ԵԿՈՂ ՏԱՐԻ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ <<ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ>> ԿՈՆԳՐԵՍԻ ՆԻՍՏԸ

Ապրիլի 13-15-ը Խորվաթիայում անցկացվող <<Բադմինթոն Եվրոպայի>> կոնգրեսի նիստի ժամանակ հայտարարվեց եկող տարվա նիստը հյուրընկալող երկիրը՝ Ուկրաինան: Միջոցառումն անցկացվելու է ապրիլի 26-28-ը, Կիևում: Որոշման բարձրաձայնումից հետո ելույթով հանդես եկավ Ուկրաինայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Օլեքսեյ Դնիպրովը. <<Անհավատլի է… Անչափ շնորհակալ եմ այս որոշման համար: Այն շատ կարևոր է իմ թիմի և Ուկրաինայի բադմինթոնի ֆեդերացիայի համար, որն ահռելի աշխատանք է կատարում մեր երկրում բադմինթոնը զարգացնելու համար: Այս որոշումը ցույց է տալիս, որ մենք ունենք ձեր աջակցությունը: Այս տարվա Խորվիաթիայում նիստի անցկացման լավ փորձը ես կվերցնեմ, բայց խոստանում եմ, որ եկող տարի Կիևում, Ուկրաինայում կազմակերպվող նիստը կլինի լավագույնը ձեր կյանքում: Բարի գալուստ Ուկրաինա>>:
Նշենք, որ Ուկրաինայի բադմինթոնի ֆեդերացիան հիմնադրվել է 1992 թվականին, ունի 735 մարզիկ և 18 ակումբ:
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան շնորհավորում է ուկրաինացի գործընկերներին այս պատասխանատու և կարևոր որոշման կապակցությամբ:
Կիևի մասին տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/watch?v=mfHDyVyRtgE

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան