logo

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2018 Թ. ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 9-ին Երևանում ավարտվեց Հայաստանի 2018 թ. պատանեկան առաջնությունը, որին մասնակցելու էին եկել շուրջ 100 բադմինթոնիստներ Երևանից և մարզերից: Ուրախալի է, որ երևանցի բադմինթոնիստներին արժանի մրցակցություն ցույց տվեցին վանաձորցի մարզիկները, ինչը փաստում է մարզերում բադմինթոնի զարգացման և տարվող աշխատանքների արդյունավետության մասին:
Հաղթողները որոշվեցին աղջիկների մենախաղում, տղաների մենախաղում, ինչպես նաև աղջիկների զուգախաղում և տղաների զուգախաղում: Եզրափակչից հետո ամփոփիչ ելույթով հանդես եկավ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը, ով նշեց, որ առաջնությունում եղան անակնկալներ ու անսպասելի արդյունքներ: Դա նաև վկայում է այն մասին, որ գրանցվել է առաջընթաց, հետզհետե ի հայտ են գալիս ավելի պատրաստված և մրցունակ բադմինթոնիստներ: Պողոսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց մարզիչներին ողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքների համար և հորդորեց է՛լ ավելի մեծ թափով շարունակել մարզումները: Իսկ պատանի բադմինթոնիստներին գլխավոր մարզիչը կոչ արեց երբեք չբավարարվել ձեռք բերածով և միշտ նայել դեպի առաջ:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ: Առաջ, դեպի հաղթանակներ:

Աղջիկների մենախաղ
1-ին տեղ՝ Գայանե Մամաջանյան
2-րդ տեղ՝ Մանե Ստեփանյան
3-րդ տեղ՝ Լուսինե Բաբաջանյան:

Տղաների մենախաղ
1-ին տեղ՝ Արման Վարդանյան
2-րդ տեղ՝ Էրիկ Կրբաշյան
3-րդ տեղ՝ Գոռ Գրիգորյան:

Աղջիկների զուգախաղ
1-ին տեղ՝ Գայանե Մամաջանյան, Անահիտ Պողոսյան
2-րդ տեղ՝ Մանե Ստեփանյան, Էմմա Անտինյան
3-րդ տեղ՝ Լուսինե Բաբաջանյան, Կարինե Այվազյան:

Տղաների զուգախաղ
1-ին տեղ՝ Էրիկ Կրբաշյան, Գեղամ Հունանյան
2-րդ տեղ՝ Արման Վարդանյան, Մանվել Հարությունյան
3-րդ տեղ՝ Գոռ Գրիգորյան, Միքայել Հարությունյան:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան