logo

ԲԱԴՄԻՆԹՈՆԸ 5 ԳԵՅՄԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ

Բանգկոկում (Թայլանդ) մայիսի 18-19-ն անցկացվեց Բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի անդամների հանդիպումը, որում ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև խաղի կանոնները փոփոխության ենթարկելու նախագիծը: Ամենահիմնական հարցերից կարելի է համարել խաղը ձևափոխելու և դարձնելու 5 գեյմից՝ ներկա 3-ի փոխարեն, իսկ 21 միավորանոց գեյմի փոխարեն ներդնել 11 միավորանոց համակարգի անցնելու հարցը, որը, սակայն, չստացավ անհրաժեշտ օժանդակություն: Նախագծին կողմ քվեարկեց 129 պատվիրակ, իսկ դեմ՝ 123, մինչդեռ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 168 կողմ ձայն (բոլոր ձայների 2/3-ը):
Հայաստանից քվեարկությանը մասնակցում էր Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի փոխնախագահ Սևակ Մանուկյանը:
Առավել մանրամասն փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումով՝

http://bwfbadminton.com/news-single/2018/05/19/bwf-keeps-3x21-scoring-system/

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան