ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿԱՈՒՆԱՍԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ LITHUANIAN INTERNATIONAL 2018 ՄՐՑԱՇԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ 2 ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ
Վերջապես բադմինթոնի ՀՀ բազմակի չեմպիոնուհի, 22-ամյա Լիլիթ Պողոսյանին էլ հաջողությունը ժպտաց: Նա այս օրերին հանդես է գալիս հունիսի 7-10-ի Լիտվայի մայրաքաղաք Կաունասում ընթացող բադմինթոնի BWF Future Series շարքի Lithuanian International 2018 մրցաշարում: Ստուգատեսը կազմակերպվում է բադմինթոնի եվրոպական ֆեդերացիայի՝ BEF-ի կողմից և ընդգրկված է Badminton Europe Elite Circuit-ի մրցաշարերի օրացույցում:
Շնորհալի ու հեռանկարային երիտասարդ բադմինթոնիստուհին երեկ Կաունասի մրցաշարում գերազանց մեկնարկեց:
Կանանց մենախաղի մրցմանը Լիլիթը պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ երկրի մասնակիցները վիճարկում են հիմնական ցանցի մրցմանը մասնակցելու 8 ուղեգրերը:
Պողոսյանը, ով հիմա համաշխարհային կանանց մենախաղի դասակարգման համաշխարհային` BWF-ի ցուցակում ընթանում է 553-րդ, իսկ եվրոպական՝ BEF-ի վարկանիշային աղյուսակում 139-րդ հորիզոնականում, որակավորման փուլի 1-ին շրջանում մրցեց Լիտվան ներկայացնող 16-ամյա Վիտալիա Մովսովիչի հետ, որը BWF-ի ցուցակում 1152-րդ է, BEF-ի աղյուսակում` 288-րդը: Ընդամնեը 21 րոպե տևած մրցամարտն ընթացավ հայ բադմինթոնիստուհու բացահայտ առավելությամբ, ու ավարտվեց 21:12 21:8 հաշվով:
Որակավորման փուլի 2-րդ շրջանում Լիլիթի մրցակիցն անհամեմատ ավելի ուժեղ էր ` Լեհաստանի պատվիրակ, 20-ամյա Օլիվյա Սոչան: Վերջինս ներկա պահին վարկանիշով զգալիորեն գերազանցում էր ՀՀ բազամակի չեմպինուհուն: Լեհ բադմինթոնիստուհին BWF-ի ցուցակում 323-րդն է, իսկ BEF-ի աղյուսակում` 98-րդը: Սակայն դա Պողոսյանին չկաշկանդեց, ու այս մրցամարտում ևս գործելով շատ վստահ ու ոգևորված, րոպե մրցամարտում տևած դրամատիկ ու լարված պայքարում նա իր ուժեղ մրցակցի նկատմամբ 19:21 21:14 21:11 հաշվով կամային հաղթանակ տարավ: Լիլիթն այս 2 հաղթանակների շնորհիվ ոչ միայն բարելավեց իր ընթացիկ վարկանիշը, այլ նաև իրավունք ստացավ այսօր` հունիսի 8-ին որակավորման փուլի 3-րդ շրջանում հիմնական ցանցի մրցմանը մենախաղի 1/16-րդ փուլում հանդես գալու ուղեգիրը վիճարկել 17-ամյա հնդկուհի Պրաշի Ջոսի հետ: Վերջինս BWF-ի ցուցակում հիմա 633-րդ հորիզոնականն է զբաղեցնում ու որակավորման փուլի 2-րդ շրջանում 16:21 21:13 21:12 հաշվով պարտության է մատնել ու հետագա մրցապայքարից դուրս է մղել Բելառուսի ներկայացուցիչ Մարիանա Վիարբիցկայային, ով BWF-ի ցուցակում` 759-րդ և BEF-ի աղյուսակում` 48-րդ տեղում է:
Կանանց բադմինթոնի ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ, 22-ամյա Լիլիթ Պողոսյանը 2017թ սեպտեմբերի 1-ից բադմինթոնի եվրոպական համադաշնության հատուկ քառամյա ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում Centre of excellence մարզումային ճամբարում վարպետությունը կատարելագործելու բացառիկ հնարավորություն է ստացել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցելու հեռահար նպատակով:
Այս մարզումներից զատ Լիլիթին ավելի մեծ հնարավորությունն է ընձեռվել նաև առավել հաճախակի մասնակցելու միջազգային մրցաշարերի:
ՀՀ բազմակի չեմպիոնուհին 2018թ.-ին մինչև Կաունասի մրցաշարին մասնկցելը արդեն հասցրել է մասնակցել 5 միջազգային մրցաշարի: Նա նախ հունվարի 18-21-ը Լունդ քաղաքում հանդես է եկել Շվեդիայի բաց առաջնությանը՝ Swedish Open, իսկ փետրվարի 28-ից մարտի 3-ն էլ Տրենչին քաղաքում Սլովակիայի բաց առաջնությունում՝ YONEX Slovak Open-ում, ապրիլի 5-8-ն էլ Ֆինլադիայի Վանտաա քաղաքում՝ Ֆինլադիայի բաց առաջնությանը` Finnish Open 2018-ին, իսկ ապրիլի 19-22-ը Հունաստանի Սիդիրսկաստրո քաղաքում ընթացած ներկայուցուցչական Hellas International միջազգային մրցաշարին, Ելագվայում (Լատվիա) ուժերը փորձեց մայիսի 31-ից հունիսի 3-ն ընթանած YONEX Latvia International մրցաշարում:
Պլանավորված է, որ ընթացիկ մրցաշրջանում Պողոսյանը մասնակցելու է առնվազն 10 միջազգային մրցաշարի, որպեսզի կարողանա բարելավել իր անհատական ընթացիկ վարկանիշը: Դանիայում, շարունակելով իր ծանրաբեռնված և արդյունավետ մարզումները, Լիլիթը դանիական ակումբի կազմում մասնակցում է նաև Դանիայի ակումբային թիմերի առաջնությանը:
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |