logo

ԲԱԴՄԻՆԹՈՆ ԵՎՐՈՊԱՆ ՓՆՏՐՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԾՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

<<Բադմինթոն Եվրոպան>> փնտրում է զարգացման գծով գլխավոր մասնագետ՝ Կոպենհագենի կենտրոնական գրասենյակում աշպատանքի անցնելու համար։
Բադմինթոն Եվրոպան մայրցամաքային կոնֆեդերացիա է, որն զբաղվում է Եվրոպայի տարածքում այդ սպորտաձևի հետ կապված հարցերը վարելով։ Այժմ թիմը բաղկացած է 9 աշխատակիցներից, ովքեր աշխատում են լրիվ դրույքաչափով և 52 անդամ ասոցիացիաներից։ Թիմի՝ նոր աշխատակիցներով համալրումը արձանագրում է գրասենյակում կատարվող կառուցվածքային փոփոխությունները և գործունեության առավել ակտիվ մակարդակի անցումը։
Գլխավոր մասնագետի պարտավորությունների շրջանակն ընդգրկում է Բադմինթոն Եվրոպայի <<Զարգացման և բարձր կատարողականության>> բաժնի ընդհանուր կառավարումը։ Աշխատանքը ներառում է նաև ճանապարհորդելու հնարավորություն, հետևաբար պահանջում է աշխտանաքային ժամերի առումով որոշակի ճկունություն։
Գլխավոր մասնագետի պարտավորությունների շրջանակը, ի թիվս այլոց, ներառում է

  • պլանավորման և ռեսուրսների ճիշտ օգտագործման ապահովում
  • աջակցություն ազգային կառուցվածքներին
  • ամառային դպրոցների կազմակերպում
  • տարածքային ծրագրերի իրականացում
  • տարեկան զեկույցների ներկայացում
  • աշխատակազմի կառավարում

Որակավորում

  • աշխատանքային փորձ ռազմավարության մշակման և դրա կիրառման ոլորտում
  • աշխատանքային փորձ բյուջեի կառավարման ոլորտում
  • աշխատանքային փորձ ծրագրերի մշակման ոլորտում
  • աշխատանքային փորձ աշխատակազմի կառավարման ոլորտում
  • բարձրագույն կրթություն՝ 3-5 տարի տևողությամբ
  • աշխատանքային փորձ <<Բարձր կատարողականության>> ոլորտում
  • աշխատանքային փորձ սպորտի զարգացման ոլորտում
  • տիրապետում Բադմինթոն Եվրոպա կոնֆեդերացիայի և Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի ծրագրերին
  • գրավոր և բանավոր անգլերենի լավ տիրապետում
  • գիտելիքներ բադմինթոնի ոլորտի վերաբերյալ
  • նախաձեռնողականություն և ակտիվություն
  • վերջնաժամկետների առկայությամբ աշխատելու ունակություն
  • Microsoft Office-ի տիրապետում

Աշխատավարձը ամսական կտրվածքով 35,000 DKR է, ինչպես նաև 14% կենսաթոշակ։
Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ն և գրավոր կամ վիդեո տարբերակով դիմումը հետևյալ էլ. հասցեին brian.agerbak@badmintoneurope.com :
Խնդրում ենք դիմումը վերնագրել՝ SENIOR MANAGER
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 25-ը, ժամը 12-ը (CEST ժամանակային գոտի)
Աշխատանքի կատարման սկիզբը նախանշված է 2018 թվականի օգոստոսի 1-ին։

Մանրամասներին ծանոթացեք, անցնելով հետևյալ հղումով՝  http://badmintoneurope.com/cms/default.aspx?clubid=4685&cmsid=239&pageid=5381&m=6210417

Նյութը պատրաստեց Լիլիթ Մանուկյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան