logo

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՆԻԱ ԿԲԵՐԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

«Բադմինթոն Դանիան»՝ որպես աշխարհում առաջին բադմինթոնի ասոցիացիան, որդեգրել է միջոցառումների անցկացման երկարաժամկետ ռազմավարություն, որի նպատակն է մինչև 2030 թվականը կազմակերպել աշխարհի բադմինթոնի կարևորագույն միջոցառումների անցկացումը Դանիայում։
Ամեն տարի «Բադմինթոն Դանիան», համագործակցելով մի շարք հովանավորների և գործընկերների հետ, անցկացնում է DANISA DENMARK OPEN մրցաշարը, որը հանդիսանում է աշխարհի 4 ամենամեծ մրցաշարերից մեկը։
-Մի շարք միջազգային առաջնությունների կազմակերպումը առանձին վերցրած այնքան էլ հեշտ գործ չէ, այդ իսկ պատճառով մենք նպատակ չունենք զբաղվելու այնպիսի միջոցառումներով, որոնք, ամենայն հավանականությամբ, կվնասեն ասոցիացիան և դրա անդամներին։ Մեր վարած ռազմավարության շրջանակներում նախապատվությունը տրվում է ոչ թե առանձին առաջնություններին, այլ դրանց փաթեթին, ինչը նշանակում է, որ հաշվի են առնվելու համատեղ ֆինանսական միջոցները,-ասում է «Բադմինթոն Դանիայի» տնօրեն Բո Ջենսենը։
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ անցնելով հետևյալ հղումով՝
http://badmintoneurope.com/cms/default.aspx?clubid=4685&m=6176454&cmsid=239&pageid=5381&

Նյութը պատրաստեց Լիլիթ Մանուկյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան