logo

ԼԻՏՎԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ ՏՈՆԱԾ 2 ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՆՈՐՀԻՎ ՀՀ ԹԻՎ 1 ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՈԻՀԻՆ ԿԱՌԱՋԱԴԻՄԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

Հունիսի 7-10-ի Լիտվայի մայրաքաղաք Կաունասում ընթացավ բադմինթոնի BWF Future Series շարքի Lithuanian International 2018 մրցաշարը, որը կազմակերպվում է բադմինթոնի եվրոպական ֆեդերացիայի՝ BEF-ի կողմից և ընդգրկված է Badminton Europe Elite Circuit-ի մրցաշարերի օրացույցում: 
Ստուգատեսի հաղթող ճանաչվեց 21-ամյա էստոնուհի Քրիստին Կուուբան, ով կանանց բադմինթոնի` կանանց մենախաղի համաշխարհային՝ BWF-ի վարկանիշային աղյուսակում 93-րդ, իսկ եվրոպական դասակարգման՝ BEF-ի աղյուսակում 7-րդ տեղն է զբաղեցնում: Նա եզրափակչում 21:23, 21:18, 21:18 հաշվով պարտության մատնեց Ուելսի ներկայaցուցիչ, BWF-ի ցուցակում՝ 118-րդ, BEF-ի աղյուսակում`14-րդ հորիզոնականը զբաղեցնող 22-ամյա Յորդան Հարթին: Ի դեպ, սա Կուուբայի տոնածարդեն 2-րդ անընդմեջ հաղթանակն էր: Նա մինչ այդ էլ լավագույնն էր ճանաչվել Ելագվայում (Լատվիա) մայիսի 31-ից հունիսի 3-ն անցկացված ընթանած YONEX Latvia International մրցաշարում, ուր վճռորոշ մրցամարտում 21:10, 21:16 հաշվով առավելության էր հասել Բելառուսի պատվիրակ, 32-ամյա Ալեսյա Զայցևայի նկատամաբ, ով BWF-ի վարկանիշային աղյուսակում 98-րդ, իսկ եվրոպական դասակարգման` BEF-ի աղյուսակում 87-րդ տեղն է զբաղեցնում:
Մրցաշարը թերևս հաջողված ու հուսադրող կարելի է համարել նաև այստեղ մենախաղի մրցմանը 72 բադմինթոնիստուհիների մրցապայքարին մասնակցած BWF-ի ցուցակում՝ 553-րդ, եվրոպական՝ BEF-ի վարկանիշային աղյուսակում 139-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ, 22-ամյա երևանցի Լիլիթ Պողոսայանի ելույթը: Նա, ճիշտ է, մրցանակային տեղ չզբաղեցրեց, սակայն որակավորման փուլում տոնած 2 արժեքավոր հաղթանակների շնորհիվ վարկանիշային զգալի միավորների պաշար հավաքեց, որը թույլ կտա նրան հունիսի 14-ին հրապարակվելիք նոր վարկանիշային աղյուսակում անպայման առաջընթաց արձանագրել: 
Լիլիթը որակավորման փուլի 1-ին շրջանում մրցեց Լիտվան ներկայացնող 16-ամյա Վիտալիա Մովսովիչի հետ, որը BWF-ի ցուցակում 1152-րդ է, BEF-ի աղյուսակում` 288-րդը: Ընդամենը 21 րոպե տևած մրցամարտն ընթացավ հայ բադմինթոնիստուհու բացահայտ առավելությամբ, ու ավարտվեց 21:12 21:8 հաշվով:
Որակավորման փուլի 2-րդ շրջանում Լիլիթի մրցակիցն անհամեմատ ավելի ուժեղ էր` Լեհաստանի պատվիրակ, 20-ամյա Օլիվյա Սոչան: Վերջինս ներկա պահին վարկանիշով զգալիորեն գերազանցում էր ՀՀ բազամակի չեմպինուհուն: Լեհ բադմինթոնիստուհին BWF-ի ցուցակում 323-րդն է, իսկ BEF-ի աղյուսակում` 98-րդը: Սակայն դա Պողոսյանին չկաշկանդեց, ու այս մրցամարտում ևս գործելով շատ վստահ ու ոգևորված, դրամատիկ ու լարված պայքարում նա իր ուժեղ մրցակցի նկատմամբ 19:21 21:14 21:11 հաշվով կամային հաղթանակ տարավ: 
Որակավորման փուլի 3-րդ շրջանում հիմնական ցանցի մրցմանը մենախաղի 1/16-րդ փուլում հանդես գալու ուղեգիրը Պողոսյանը վիճարկեց 17-ամյա հնդկուհի Ջոշի Պրաշի հետ: Վերջինս BWF-ի ցուցակում հիմա 633-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Մրցավեճը դրամատիկ ու լարված պայքարում ընթացավ և 43 րոպե տևած հանդիպումում հաջողությունն ուղեկցեց հնդկուհուն, ով առավելության հասավ 21:15, 22:20 հաշվով: Պրաշին հիմնական ցանցի 1/16-րդ փուլում էլ 21:14, 21:14 հաշվով պարտության մատնեց նաև 28-ամյա բելառուսուհի Քրիստինա Սիլիչին, ով BWF-ի ցուցակում 234-րդն է, իսկ BEF-ի աղյուսակում` 81-րդը:
Ու միայն 1/8-րդ փուլում համառ պայքարում 18:21, 19:21 հաշվով տանուլ տալով ռուսասատանի Քսենյա Եվգենովայի (BWF-ի ցուցակում 143-րդն է, իսկ BEF-ի աղյուսակում` 17-ը) մրցաշարի հայտնություններից մեկը դարձած դեռատի հնդկուհին 72 մասնակիցների պայքարում գրավեց բավական պատվաբեր 9-րդ տեղը: 
Լիլիթ Պողոսյանն այս ստուգատեսում ունեցած իր ելույթից հիմնականում գոհ էր, ու այսպիսի մեկնաբանեց <Անհաջող օր, բայց իսկապես ուրախ եմ իմ ելույթով։ Խաղամակարդակիս աճն այս անգամ նույնիսկ ինձ զարմացրեց։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար : Հատուկ շնորհակալություն Center of Excellence - ի մարզիչներին ու խաղացողներին միշտ իմ կողքին լինելու համար։ Այժմ մի որոշ ժամանակով արձակուրդ` վնասվածքները բուժելու... ու շուտով նոր ուժերով վերադարձ դեպի բադմինթոնի կորտ:
Շատ ափսոս էր, որ այս անգամ էլ չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Հատկապես 3-րդ հանդիպման 2-րդ խաղափոուլում լրիվ հավասար ընթանում, ու մրցամարտի վերջնամասում մրցակիցս ավելի հաջողակ գտնվեց։ 2 հաղթանակները, այո, զգալի վարկանիշային միավորներ են տալու: Հաջորդը մրցելույթս դեռ չգիտենք երբ է լինելու, որովհետև 2 օրից գալիս եմ Հայաստան վնասվածքներս բուժելու։ 3 շաբաթ անց վերադառնալու եմ Դանիա ու վերսկսեմ մարզումներս>:
Ինչպես հայտնի է կանանց բադմինթոնի ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ, 22-ամյա Լիլիթ Պողոսյանը 2017թ սեպտեմբերի 1-ից բադմինթոնի եվրոպական համադաշնության հատուկ քառամյա ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում Centre of excellence մարզումային ճամբարում վարպետությունը կատարելագործելու բացառիկ հնարավորություն է ստացել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցելու հեռահար նպատակով:
Այս մարզումներից զատ Լիլիթին ավելի մեծ հնարավորությունն է ընձեռվել նաև առավել հաճախակի մասնակցելու միջազգային մրցաշարերի: 
ՀՀ բազմակի չեմպիոնուհին ընթացիկ մրցաշրջան՝ 2018թ-ին մինչև Կաունասի մրցաշարին մասնակցելը արդեն հասցրել էր հանդես գալ 5 միջազգային մրցաշարում: Նա նախ հունվարի 18-21-ը Լունդ քաղաքում հանդես է եկել Շվեդիայի բաց առաջնությանը՝ Swedish Open, իսկ փետրվարի 28-ից մարտի 3-ն էլ Տրենչին քաղաքում Սլովակիայի բաց առաջնությունում՝ YONEX Slovak Open-ում, ապրիլի 5-8-ն էլ Ֆինլադիայի Վանտաա քաղաքում՝ Ֆինլադիայի բաց առաջնությանը` Finnish Open 2018-ին, իսկ ապրիլի 19-22-ը Հունաստանի Սիդիրսկաստրո քաղաքում ընթացած ներկայուցուցչական Hellas International միջազգային մրցաշարին, Ելագվայում (Լատվիա) ուժերը փորձեց մայիսի 31-ից հունիսի 3-ն ընթանած YONEX Latvia International մրցաշարում: 
Իսկ ահա տարեսկզբից մասնակցած հերթական` թվով 6-րդ` Կաունասի միջազգային մրցաշարում Լիլիթի Հոլբեկի մարզումային ճամբարում կատարած տքանջան ու քրնաջան աշխատանքը սկսեց տալ արդեն իր առաջին պտուղերը: 
Պլանավորված է, որ ընթացիկ մրցաշրջանում Պողոսյանը մասնակցելու է առնվազն 10 միջազգային մրցաշարի, որպեսզի կարողանա բարելավել իր անհատական ընթացիկ վարկանիշը: Դանիայում, շարունակելով իր ծանրաբեռնված և արդյունավետ մարզումները, Լիլիթը դանիական ակումբի կազմում մասնակցում է նաև Դանիայի ակումբային թիմերի առաջնությանը:

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան