logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՐԿՈՒ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

2017 թ. սեպտեմբերի 1-ից բադմինթոնի Եվրոպայի ֆեդերացիայի աջակցությամբ քառամյա հատուկ ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում վարպետությունը կատարելագործող ՀՀ թիվ 1 ռակետ, ՀՀ բազմակի չեմպիոնուհի, 22-ամյա Լիլիթ Պողոսյանին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասվում երկու ներկայակցուցչական միջազգային մրցաշարերում, որոնք կայանալու են Չեխիայում և Բուլղարիայում:
Չեխիայում 25.000 ԱՄՆ դոլար մրցնակային հիմանդրամով բադմինթոնի Czech Open International challenge անվանումով մրցաշարը սեպտեմբերի 27-30-ն ընթանալու է Բռնո քաղաքում:
Նախ որակավորման փուլի 32 մասնակիցները խաղարկելու են հիմնական ցանցի մրցաշարին մասնակցելու 8 ուղեգերերը: Ապա վերջիններս կմիանան միանգամից հիմնական ցանցի մրցաշարից պայքարը սկսող 24 ուժեղագույններին և կանցկացվեն 1/16-րդփուլի հանդիպումները:
Ներկայումս համաշխարհային դասակարգման BWF World Rankings-ի կանանց մենախաղի ցուցակում 463-րդ, իսկ եվրոպական վարկնիշային աղյուսակում՝ BEC Elite Circuit Ranking 134-րդ տեղում ընթացող Լիլիթ Պողոսյանը պայքարը կսկսի որակավորման փուլից: 1-ին շրջանում նրա մրցակիցը կլինի Չեխիայի պատվիրակ, 19-ամյա Վերոնիկա Դոբյասովան, ով համաշխարհային դասակարգման ցուցակում 422-րդն է, եվրոպականում՝ 105-րդը:
Որակավորման փուլի 2-րդ շրջանում Պողոսյան-Դոբյասովա զույգի հաղթողը հիմանական ցանցի ուղեգրի ձեռք բերման համար կմրցի Ռեկա Մատարաց (18 տարեկան, 306-րդ վարկանիշ Հունգարիա) – Մարիա Իլյինսկայա (19տարեկան, Ուկրաինա, 196-րդ վարկանիշ) զույգի հաղթողի հետ:
ՀՀ չեմպիոնուհին ակումբային թիմերի Դանիայի առաջնությունում էլ շարունակում է ելույթները <<Թոստղուպ էլի>> ակումբի թիմի կազմում, որը նաև նրա օգնությամբ անցած մրցաշրջանում հաջող հանդես գալու շնորհիվ առաջադիմել ու ընթացիկ առաջնությունում 3-ից բարձրացելու և հիմա հանդես է գալիս 2-րդ դիվիզիոնում: 
Ի դեպ, Բռնոյի ելույթը այս տարեսկզբից հաշված արդեն միջազգային 9-րդ ներկայացուցական մրցաշարն է (հաշվի առած նաև Կոիմբրայի համալսարանական խաղերը), որին մասնակցում է Լիլիթ Պողոսյանը: Նրա համար առավել հաջողն առայժմ Կոիմբայում (Պորտուգալիա) հուլիսի 14-19-ն ընթացած համաեվրոպական համալսարանական մարզական 4-րդ խաղերի ծրագրով բադմինթոնի կանանց մենախաղի մրցման ընթացքում ուեցած ելույթն էր, ուր նա 14 երկրի 40 մասնակիցների պայքարում գրաված պատվաբեր 5-րդ հորիզոնականը, որ հայկական բադմինթոնի համար նշանակալից հաջողություն է:
Բռնոյի մրշարից մի քանի օր անց` հոկտեմբերի 4-7-ը Սոֆիայում Լիլիթին հերթական փորձությունն էսպսվում արդեն Babolat Bulgarian International անվանումով մրցաշարում:Այստեղ Լիլիթ պայքարը սկսելու է միանգամից հիմնական ցանցի 1/16-րդ փուլից, որտեղ ուժերն է չափելու Չեխիան ներկայացնող 21-ամյա Սաբինա Միլովայի հետ, ով համաշխարհային դասակարգման ցուցակում հիմա 209-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Պատրաստեց արամ Ուգուջյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան