| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ 1 ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՈՒՀԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 1-ԻՆ ԵՎ 2 -ՐԴ ԿԱՐԳԵՐԻ ՄԱՐԶՉԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ Է ՍՏԱՑԵԼ 
 Բադմինթոնի  Հայաստանի բազմակի  չեմպիոնուհի Լիլիթ  Պողոսյանը 2017թ  սեպտեմբերից 1-ից  վարպետությունն կատարելագործելու  և 2020 թ. Օլիմպիական  խաղերին մասնակցելու  ուղեգրի նվաճման  գործընթացը դյուրինացնելու  համար բադմինթոնի  եվորպական համադաշնության  աջակցությամբ քառամյա  ծրագրով հատուկ  պատրաստությունն է  անցնում Դանիայի  Հոլբեկ քաղաքում  մայրացամաքի ընտրված  հեռանկարկային ու  խոստումնալից բադմինթոնիստների  շարքում: Դանիայում  գտնվելը նրան  հնարավորություն է  տալիս ավելի հաճախակի  մասանացել ամենատարբեր  միջազգային մրցաշարերի  (այս տարի արդեն  նման 10 մրցաշրում  է հանդես  եկել), բացի այդ  արդեն 2-րդ տարին  է ելույթ  ունենում և  փորձառություն է  ձեռք բերում  նաև ակումբային  թիմերի Դանիայի  առաջնությունում: ՀՀ  չեմպիոնուհին ակումբային  թիմերի Դանիայի  առաջնությունում էլ  շարունակում է  ելույթները <<Թոստղուպ  էլի>> ակումբի  թիմի կազմում,  որը նաև նրա  օգնությամբ անցած  մրցաշրջանում հաջող  հանդես գալու  շնորհիվ առաջադիմել  ու ընթացիկ  առաջնությունում 3-ից  բարձրացելու և  հիմա հանդես  է գալիս 2-րդ  դիվիզիոնում: Ունեցած  փոքրիկ խաղադադարից  օգտվելով՝ Լիլիթը  մասնակցեց հոկտեմբերի  13-21-ը Հոլբեկում  կազամակերպված միջազգային  1-ին և 2-րդ  կարգի մարզչական  դասընթացին, որի  մասին ահա թե  ինչ է պատմում  մարզուհին. «Այս  անգամ որոշել  էին դասընթացն  անցկացնել միանգամից  միջազգային 1-ին  ու 2-րդ կարգերը  համար միասին՝  1 շաբաթում։ Այն  ընթացավ Հոլբեկում  ու մեր գլխավոր  մարզիչ Յերուն  Վան Դեյկն ու  դասախոսը՝ անգլիացի  Թոմ Քոսերն  էին վարում։  16 մասնակից էր  տարբեր երկրներից։ Մեր  կենտրոնից էլ  ինձնից բացի  ևս  5 խաղացող մասնակցեց  մարզչական այս  դասընթացին: Դրան  մասնակցեցին՝ Չեխիայի,  Գերմանիայի, Մուրիուսի,  Մալթայի, Սուրինամի,  Շվեդիայի, Լատվիայի,  Անգլիայի, Ֆինլանդիայի,  Էստոնիայի, Նիդերլանդների,  Ավստրիայի և  Հայաստանի ներկայացուցիչները:  Դասընթացի ավարտին,  հաջողությամբ հանձնելով  քննությունը, ես  արժանացա 1-ին  և 2-րդ կարգի  միջազգային մարզչի  հավաստագրի, որի  համար շատ ուրախ  եմ: Այսուհետև  ես ցանկացած  երկրում իրավունք  ունեմ զբաղվելու  նաև մարզչական գործունեությամբ,  այդ թվում՝  դանիական ակումբներում:  Ուրախ եմ նաև,  որ Հայաստանի  ներկայացուցիչներից առաջինն  եմ, որ նման  պատվի եմ արժանանացել»:  Ի դեպ, արդեն  այսօր` հոկտեմբերի  25-ին, Լիլիթ Պողոսյանը  Եգիպտոսի մայրաքաղաք  Կահիրեում կմեկնարկի  10.000 ԱՄՆ դոլար  մրցանակային հինադրամով  Egypt International 2018 անվանումով  միջազգային մրցաշարում,  ուր կջանա շտկել  իր վարկանիշային  ցուցանիշները:
 Պատրաստեց` Արամ Ուգուջյանը: |   Սկիզբ Նորություններ Պատմություն Խաղի կանոններ Ֆեդերացիայի նախագահ Կենտրոններ Ֆոտոալբոմ Տեսադարան (YouTube) Վետերաններ Մրցանակակիրներ Խաղերի օրացույց Օգտակար հղումներ Հետադարձ կապ Արխիվ ...  |