logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ 14-ԱԿԱՆ ՏԵՂՈՎ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ԹԵ՛ ՀԱՄԱՇԽԱՐԱՅԻՆ, ԵՎ ԹԵ՛ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ

Այսօր` նոյեմբերի 29-ին բադմինթոնի միջազգային ֆեդերացիան՝ BWF-ը, հրապարակել է կանանց մենախաղի համաշխարհային դասակարգման վարկանիշային նոր աղյուսակը: Այստեղ կրկին մեծ առաջընթաց է արձանագրել 2017 թ. սեպտեմբերի 1-ից Դանիայի Հոլբեկ քաղաքում բադմինթոնի եվրոպական համադաշնության՝EBC -ի կազմակերպած քառամյա մարզումային ճամբարում վարպետությունը կատարելագործող ՀՀ բազմակի չեմպիոնուհի, 22-ամյա երևանցի Լիլիթ Պողոսյանը:
Նա առայժմ իր վերջին մրցելույթի ժամանակ, որը կայացավ նոյեմբերի 22-25-ը Սլովենիայի Բրեժիցե քաղաքում, VICTOR Slovenia Future Series մրցաշարում, կանանց մենախաղի հիմնական ցանցի 1/16-րդ փուլում՝ չնայած համառ դիմադրութւյանը, լարված, հավասար, դիտարժան և դրամատիկ ընթացք ունեցած և 27 րոպե տևած մրցամարտում 0:22 0:22,20:22 հաշվով զիջեց ստուգատեսի ապագա բրոնզե, 21-ամյա խորվաթուհի Մայա Պավլինիչին, ով աշխարհի՝ BWF-ի դասակարգման ցուցակում ընթանում էր՝ 284-րդ, իսկ Եվրոպայի՝ EBC-ի վարկանիշային աղյուսակի՝ 66-րդ հորիզոնականում: Եվ չնայած ցավալի պարտություն՝ը Լիլիթին մրցաշարին մասնակցելու համար շնորհվեց վարկանիշային այնքան թանկարժեք 350 միավոր, որը նրան թույլ տվեց առաջընթաց քայլ կատարել թե՛ BWF-ի և թե՛ EBC –ի դասակարգման ցուցակներում: Տեղին է նշել, որ մինչ Սլովենիայի վերոհիշյալ ստուգատեսին մասնակցելը Լիլիթը համաշխարահային` BWF-ի վարկիշային աղյուսակում 3270 միավորով զբաղեցնում էր՝ 315-րդ, իսկ եվրոպական` EBC–ի դասակարգման ցուցակում` վարկանիշային 1500 միավորով 116-րդ տեղը:
Եվ ահա Սլովենիայի մրցաշարի ավարտից հետո ՀՀ թիվ 1 ռակետը ձեռք բերած վարկանիշային 350 միավորի շնորհիվ հրապարակված BWF-ը և EBC-ի դասակարգման նոր ցուցակներում հերթական առաջընթացն է գրանցել: Այսպես, նոյեմբերի 26-ին հրապարակված EBC-ի կանանց մենախաղի նոր ցուցակում Պողոսյանը, 14 աստիճանով առաջադիմելով, վարկանիշային 1850 միավորով բարձրացել է 102-րդ հորիզնական: Իսկ ահա այսօր` նոյեմբերի 29-ին հրապարակված BWF-ի վարկանիշային աղյուսակում մենախաղում հետաքրքիր մի զուգադիպությամբ նույնպես 14 տեղով առաջադիմելով ունեցած վարկանիշային 3560միավորով բարձրացել է 301-րդ տեղը:
Նկատենք, որ թե՛ BWF-ը և թե՛ EBC–ի դասակարգման ցուցակներում Լիլիթի զբաղեցրած տեղերը լավագույնն են նրա կարիերայում: BWF-ի խառը զուգախաղի վարկանիշային աղյուսակում Պողոսյանը վարկանիշային 1750 միավորով ընթանում է 493-րդ տեղում:
Հավելենք նաև, որ ՀՀ լավագույն բադմինթոնիստուհու ընթացիկ մրցաշրջանի մրցելույթների եզրափակիչ ակորդը կլինի դեկտեմբերի 17-20-ին Թուրքիայի Անկարա քաղաքում անցկացվելիք 10.000 դոլար մրցանակային հիմնդրամով Turkey International մրցաշարը: Դա կլինի այս տարվա 14-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է ՀՀ թիվ 1 ռակետը: Նկատենք, որ նախկինում Լիլիթը անգամ մի քանի տարում այս քանակի միջազգային մրցաշարերի չէր մասնակցում և այդ մասին կարող էր միայն երազել:
Ինչ վերաբերվում է Դանիայի ակումբային թիմերի առաջնությունում Լիլիթ Պողոսյանի մրցելույթներին, ապա մարզուհին հայտնեց, որ դրանք իր համար որոշ ժամանակով ընդհատվում են, քանի որ <<Թոստղուպ Էլի>> ակումբը, որտեղ անցած մրցաշրջանից հանդես էր գալիս, ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է արտասահմանցի խաղացողների ծառայություններից: Այժմ Լիլիթն իր համար նոր ակումբ է փնտրում:

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան