logo

ՄԻՆՉԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 2-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼԸ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4 ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դանիայում բադմինթոնի Եորոպական համադաշնության՝ BEC –ի հատուկ ծրագրով քառամյա ցիկլով 2017 թ. սեպտեմբերից Դանիայում վարպետությունը կատարելագործող, ու իր առջև 2020թ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակ դրած, բադմինթոնի ՀՀբազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ, 22-ամյա երևանցի Լիլիթ Պողոսյանը ընթացիկ մրցաշրջանում ունեցած հաջող մրցելույթների շնորհիվ հունիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք եվրոպական մարզական 2-րդ խաղերի` Եվրոպայի օլիմպիական 2 -րդ խաղերին մասնակցելու ուղեգրի է արժանացել:
Ահա ինչ պատմեց իր առաջիկա ծրագրերի մասին ինքը` շնորհալի մարզուհին. «Մարզումներս միայն նոր` 2 ամսվա խաղադադարից հետո եմ վերսկսել: Վերջին ելույթս եղել փետրվարի 28-ին Սլովակիայի Տրենչին քաղաքում ընթացած FZ FORZA Slovak Open մրցաշարի կանաց մենախաղի մրցմանը, որտեղ 1/16-րդ փուլում վնասվածքի պատճառով չկարողացա պայքարը շարունակել ստուգատեսի ապագա հաղթող, աղջիկների մենախաղի 2009թ աշխարհի փոխչեմպիոնուհի, 27-ամյա թայլանդուհի Պորնտիպ Բուրանապրասերցուկի հետ հանդիպումը: Վնասվածքը` ախիլի մանրաթելի փոքր պատռվածքը, որը ստացել էի փետրվարի 4-7-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում The 28th Iran Fajr International Challenge 2019 մրցաշարում, գործնակնում արդեն ապաքինվել է: Բայց ժամանակ առ ժամանակ զգացնել է տալիս նախկինում ունեցածս վնասվածքս` ախիլի խորը բորբոքումը:
Եթե վնասվածքս լրջորեն չխանգարի, ապա մինչև կարիերայիս առայժմ ամենագլխավոր ստուգատեսին՝ եվրոպական 2 –րդ խաղերում մեկնարկելս նախատեսել եմ միջազգային 4 մրցաշարերի մասնակցել՝
մայիսի 9-12-ը Դանիայի Ֆարում քաղաքում՝ LI-NING Denmark Challenge մրցաշարում,
մայիսի 15-18-ը Գերմանիայի Բոնն քաղաքում՝ B.A.B.B. German International մրցաշարում,
մայիսի 30-ի հունիսի 2-ը՝ Լատվիայի Եգլավա քաղաքում YONEX Latvia International մրցաշաում,
հունիսի 6-9-ը Լիտվայի Պենեժևիս քաղաքում ՝ RSL Lithuanian International մրցաշարում:
Հարկ է նշել որ Մինսկում եվրոպական 2-րդ խաղերի ծրագրում ընդգրկված բադմինթոնի մրցաշարը նախատեսնված է անցկացնել հունիսի 24-30-ը:
Նկատենք, որ ապրիլի 30-ի դրությամբ Լիլիթ Պողոսյանը համաշխարհային դասակարգման աղյուսակի կանանց մենախաղի ցուցակում վարկանիշային 5570 միավորով ընթանում է 226–րդ տեղում, իսկ խառը զուգախաղում Մալթայի թիվ 1 ռակետ Մաթև Աբելայի հետ վարկանիշային 2900 միավորով 346-րդ տեղում է:
Եվրոպական դասակարգման աղյուսակի մենախաղի ցուցակում 2750 միավորով 80 –րդ տեղում է, խառը զուգախաղում Աբելայի հետ վարկանիշային 1150 միավորով զբաղեցնում է 165-րդ հորիզոնականը:

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան